Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակ

ՀՀ և ԼՂՀի հանրակրթական դպրոցների միջազգային ասպարեզում ֆիզիկայից կամ աստղագիտությունից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին խրախուսելու նպատակով 2013 թվից ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի վաստակաշատ ուսուցիչ Արթուր Դավթյանի հիշատակին ընտանիքը սահմանել է Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակ:

Սահմանվել է անվանական կրթական երկու մրցանակ՝

— մեկ առաջին կարգի /150000 ՀՀ դրամ/,

— մեկ երկրորդ կարգի /100000 ՀՀ դրամ/:

Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակները ամենամյա են, տրվում են յուրաքանչյուր տարվա նոյեմբերից մինչև հաջորդ տարվա նոյեմբեր ամիսների ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և հանձնվում են ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցող մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների գիտաժողովի ժամանակ:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արթուր Դավթյանը հանրակրթական դպրոցների ֆիզիկայի բազմաթիվ խնդրագրքերի և ուսումնամեթոդական ժողովածուների հեղինակ է:

Արթուր Դավթյան ֆիզիկոսի, մանկավարժի, գործընկերոջ, հոր կերպարը հիշվում և հավերժանում է նաև այս մրցանակով: Իսկ մրցանակակիրները պատվով ու հպարտությամբ պիտի նշեն իրենց կենսագրության այս էջը:

Այս տարի արտերկրից վերադառանալով ՀՀ և տեղեկանալով նախաձեռնության մասին, որպես իր ստացած գիտելիքների երախտագիտություն` մրցանակի հանձնմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Ֆիզմաթ դպրոցի 2003 թ-ի շրջանավարտ, Արթուր Դավթյանի աշակերտ Ռոման Ներսիսյանը, ով այժմ աշխատում է արտասահմանյան ՏՏ խոշորոգույն ընկերություններից մեկում:

Յոթ տարիների ընթացքում՝ 2013-2019թթ. Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակի

են արժանացել հետևյալ աշակերտները՝

Տարի Ազգանուն Անուն Մարզ Կրթօջախ Մրցանակ
2013 Մամբրեյան Վարդգես Երևան ֆիզմաթ

I

2013 Վասիլյան Արսեն Երևան ՀՊՃՀ-ի ա/դ

II

2014 Մարտիրոսյան Գևորգ Երևան ֆիզմաթ

I

2014 Թոփչյան Հրանտ Երևան ֆիզմաթ

II

2015 Մամբրեյան Արա Երևան ֆիզմաթ

I

2015 Մովսիսյան Աշոտ Երևան ֆիզմաթ

II

2016 Վարդանյան Էդգար Երևան ֆիզմաթ

I

2016 Մաթևոսյան Աշոտ Երևան Քվանտ

II

2017 Գևորգյան Դավիթ Երևան ֆիզմաթ

I

2017 Նազարյան Խաչատուր Երևան ֆիզմաթ

II

2018 Զոհրաբյան Դավիթ Երևան ֆիզմաթ

I

2018 Գրիգորյան Քրիստինե Երևան ֆիզմաթ

II

2019 Հունանյան Եվա Երևան ֆիզմաթ

I

2019 Կիրակոսյան Դավիթ Երևան ֆիզմաթ

II