Գեղագիտական կենտրոն

Գեորգի Առուշանյանի անվան գեղագիտական կենտրոն

Գեորգի Առուշանյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնը իր այցելուներին ծանոթացնում է մեր դպրոցի հիմնադիր Արտաշես Շահինյանի, տնօրեն Գեորգի Առուշանյանի կենսագրությանը, մասնագիտական գործունեությանը, նրանց կյանքի կարևորագույն իրադարձություններին ու հիշարժան դեպքերին:

Գեորգի Առուշանյանի անվան գեղագիտական կենտրոնը՝ ղեկավար Գայանե Ներսիսյանի գլխավորությամբ,  դպրոցի մշակութային բարի ավանդույթների շարունակողն է, բազմաբովանդակ միջոցառումների նախաձեռնողն ու կազմակերպողը: