Դիմորդի անկյուն

2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն

ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն 7-րդ, 8-րդ և  10-րդ դասարաններում:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • 2 լուսանկար (3×4 չափսի)
  • դիմում (լրացվում է տեղում)։

Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել հունիսի 5-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի կիրակի օրերից։

Դիմորդները հունիսի 20-28-ը հանձնելու են քննություններ.

  • 7-րդ դասարան —   մաթեմատիկա,

1-ին փուլ — հունիսի 20-ին,

բողոքարկում — հունիսի 22-ին (ժամը 13:00-15:00)

2-րդ փուլ — հունիսի 24-ին,

բողոքարկում — հունիսի 26-ին (ժամը 13:00-15:00)

  • 8-րդ դասարան —   մաթեմատիկա,

1-ին փուլ — հունիսի 21-ին,

բողոքարկում — հունիսի 23-ին (ժամը 13:00-15:00)

2-րդ փուլ — հունիսի 26-ին,

բողոքարկում — հունիսի 28-ին (ժամը 13:00-15:00)

  • 10-րդ դասարան — ֆիզիկա — հունիսի 23-ին

բողոքարկում — հունիսի 26-ին (ժամը 13:00-15:00)

  • 10-րդ դասարանմաթեմատիկա — հունիսի 27-ին

բողոքարկում — հունիսի 29-ին (ժամը 13:00-15:00)

Քննութուններին մասնակցելու համար դիմորդը ՀՀ «Ֆինանսների նախարարության Գործառնական վարչություն»  դպրոցի 900018001835 հաշվեհամարին պետք է փոխանցի 2500 դրամ՝ նշելով մասնակցի անունը:

Քննությունների սկիզբը ժամը 9:00-ին:  (Աշխատակարգ)

Խնդրագիրքը կարող եք բեռնել այստեղ՝

2001-2022  տարիների  ընդունելության քննությունների տարբերակներ

Դպրոցում ուսուցումը, սնունդը և հանրակացարանն անվճար են:

Տնօրինություն