Մրցույթներ

Ոսկե մեդալ «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ»-ի համար. Զարթուցիչ

Մարտի 21-ից 27-ը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացված «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնին, որը կազմակերպել էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը», մասնակցում էր նաև Հայաստանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը։ 12-րդ և 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Սարգսյանի և Գևորգ Սարգսյանի «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը ոսկե մեդալի է արժանացել «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգում։ Շնորհավորում ենք տղաներին հաղթանակի առթիվ։

23.03.2022

Շանթ հեռուստաընկերության «Առավոտը շանթում» հաղորդաշարի անդրադարձը մեր հաղթանակներին։

10.03.2022

🥇

ՈՍԿԵ մեդալ ՌՈԲՈԱՐՏ 2022 միջշրջանային մրցույթ-փառատոնում։Հայաստանը ներկայացնող մեր՝ «Ֆիզմաթ-Արմենիա» (Նարեկ Սարգսյան, Գևորգ Սարգսյան) թիմը համառուսաստանյան Ռոբոարտ 2022 մրցույթ-փառատոնում Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի 900-ից ավելի թիմերի միջև գրավեց առաջին հորիզոնականը։