Ռոբոտաշինություն

2013-2014 ուստարվա հոկտեմբերից դպրոցում առաջին անգամ կազմակերպվեց ռոբոտաշինության խմբակ, ուր ընդգրկված են խելացի և պրպտող երեխաներ:

Եվ թեև ամեն մի նոր գործ հիմքից սկսելիս լինում են դժվարություններ, սակայն դպրոցի տնօրենությունը շահագրգիռ է և օժանդակում է իր հնարավորությունների առավելագույնով:

Խմբակի ղեկավարներն են Հարություն և Հասմիկ Ռոստոմյանները, ովքեր անցած մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն կարողացել են անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ ձեռք բերել, այլ նաև երեխաներին գիտելիքներ են հաղորդել ինչպես ծրագրավորումից (C++), այնպես էլ էլեկտրոնիկայից:

Երեխաների՝ բարեխիղճ հաճախումների, նյութն արագ յուրացնելու և աշխատելու մեծ ցանկություն ունենալու շնորհիվ 6 ամիս հետո խմբակի անդամները կարողացան ստեղծել գծին հետևող ռոբոտ:

25.06.2019 — ՌՀՕ-2019 ազգային փուլում Ֆիզմաթ դպրոցի թիմը ավագ տարիքային մրցույթում ցուցաբերեց Լավագույն Արդյունք

Հունիսի 23-ին Երեւանում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում 2016թ.-ից հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներն էին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել: