Փոխտնօրեն գիտահետազոտական աշխատանքի գծով

Պաշտոնային պարտականություններ. Համակարգում է և կրում է պատասխանատվություն դպրոցում արտադասարանական պարապմունքների, լաբորատոր աշխատանքների, առարկայական օլիմպիական խմբակների կազմակերպման և հաստատված ծրագրերի իրականացման համար: Համակարգում է դպրոցականների առարկայական օլիմպիադաները: Միջոցներ է ձեռնարկում դպրոցի կաբինետների և լաբորատորիաների ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:

Հայկազ Սարիբեկի Նավասարդյանը ծնվել է 10.01.1957թ. ՀՀ Ապարանի շրջանի Ծաղկաշեն գյուղում:

1964-1971թթ. սովորել է Ծաղկաշենի 8-ամյա դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Ա.Շահինյանի անվ. ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է 1974թ.: Նույն տարում ընդունվել և 1979թ-ին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետի մաթ. բաժինը:

1980-1983թթ. սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում:

1979-1988թթ. աշխատել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում` որպես մաթեմատիկ-ծրագրավորող:

1983-1988թթ. համատեղությամբ աշխատել է ԵՊՀ-ին առընթեր դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1988թ-ց` որպես որպես հիմնական աշխատող:

1990-1993թթ. և 1997-2002թթ. աշխատել է որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 2002թ. մարտի 11-ից` տնօրեն:

1997թ. հիմնադրել է «Ուսում» ոչ պետական հանրակրթական դպրոցը և 1997-2002թթ. եղել է այդ դպրոցի տնօրենը:

1990թ-ին ստացել է “Մեթոդիստ ուսուցիչ” կոչում, իսկ 1996թ-ին` մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի որակավորում:

Մարզային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով 2 շնորհակալագրերով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և դիպլոմով: Նա ունի մի շարք տպագրված հոդվածներ, զեկուցումներ, մաթեմատիկայի տեղեկագիրք, գրքույկներ, «Երկրաչափության լրացուցիչ նյութեր» և «Հետաքրքրաշարժ խնդիրներ», թարգմանել և անհրաժեշտ տեսական նյութ ավելացնելով հրատարակել է Վ.Պարախնևիչի «Երկրաչափության խնդիրների ժողովածու» խնդրագիրքը, 7-9-րդ դասարանցիների ընդունելության քննությունների համար կազմել է «Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ» 2001-2012թթ. խնդրագիրքը:

2005թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայկազ Նավասարդյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

2011թ-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի, ինչպես նաև «Ուսուցչի օրվա» առիթով հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազն Սարիբեկի Նավասարդյանը կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար արժանացավ «Վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչմանը:

2014թ-ի դեկտեմբերի 5-ին Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղ ԼՂՀ Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցի 25 ամյակի հանդիսության ժամանակ պրն. Նավասարդյանը պարգևատրվեց ԼՂՀ վարչապետի ոսկե մեդալով:

2014թ-ի դեկտեմբերի 12-ին Հայկազ Նավասարդյանի աշխատանքի հերթական գնահատականը ԿԳ աշխատողների ՀՀ ճյուղային միության պատվոգիրն էր, ինպես նաև «Կրթության և գիտության երախտավոր» ոսկե հուշամեդալը, որը հանձնվեց Խորհրդային տարածքի արմիութենական կազմակերպության նախագահ Սպարտակ Մաթևոսյանի կողմից: