25.05.2019 — Շնորհավոր <Վերջին զանգ> Ֆիզմաթ դպրոցի սիրելի շրջանավարտներ…

Այսօր Ֆիզմաթ դպրոցում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Վերջին զանգի կապակցությամբ:

Ֆիզմաթ դպրոցի տնօրինություն

14.05.2019 — Ֆիզմաթ դպրոցը մասնակցեց ԵՊԲՀ-ում տեղի ունեցած <Գենետիկայի նվաճումները> խորագրով պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսին

 

14.05.2019թ-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ <Գենետիկայի նվաճումները> խորագրով պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը, որին մասնակցեցին նաև Ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մերի Շահնազարյանը, Ռոբերտ Յավրյանը, Շոթա Մարտիկյանը, Հովիկ Սարգսյանը և Էմիլ Հարությունյանը: Նրանք ներկայացրեցին <Ցողունային բջիջներ> թեման և գերազանց հանդես գալու համար արժանացան պատվոգրի:

11.05.2019 — Ֆիզմաթ դպրոցը հյուրընկալեց «Դասո սիստեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխ. տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

11.05.2019թ-ին Ֆիզմաթ դպրոցը հյուրընկալեց աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» (“Dassault systemes”) ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: “Dassault systemes”-ը գործում է “Dassault Group” խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար: Հայաստան եկել են ճանաչողական այցով, որի ընթացքում այլ ծրագրերի շարքում, ցանկանում են ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) և նորարարության ոլորտում կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Ընկերության ներկայացուցիչները ծանոթացան Ֆիզմաթ դպրոցի կրթական ծրագրերին, այցելեցին Ռոբոտաշինության և Աստղագիտության խմբակներ, Ֆիզիկայի և Քիմիայի լաբորատորիաներ, շփվեցին ուսուցիչների և աշակերտների հետ: Նրանք ներկա գտնվեցին աշակերտների ինժեներական, ֆիզիկամաթեմատիկական և քիմիական փորձարարական գործընթացներին, ուսումնասիրեցին նրանց աշխատանքները, իսկ աշակերտները նրանց նվիրեցին իրենց իսկ 3D տպիչով պատրաստած աշատանքնրից: 

08.05.2019 — Միջոցառում <Մայիսի 9-ը եռատոն է> վերնագրով՝ 8բ և 8գ դասարանների մասնակցությամբ

Մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ.-ին  Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:

08.05.2019թ-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ  <Մայիսի 9-ը եռատոն է> վերնագրով միջոցառում՝ 8բ (դաստիարակ՝ Անահիտ Լազարյան) և 8գ (դաստիարակ՝ Հռիփսիմե   Կիրակոսյան) դասարանների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Հ.Նավասարդյանը, փոխտնօրեն Ա.Նազարեթյանը, ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներ, ծնողներ և հարգարժան հյուրեր.

Մայոր՝ Արամ Աշոտի Անդրեսյան, Փոխգնդապետ՝ Սամվել Գրիշի Կիրակոսյան, Ավագ լեյտենանտ՝ Վահրամ Օնիկի Սարիբեկյան, Ազատամարտիկներ՝ Լևոն Զարզանդի Գրիգորյան, Սիրանույշ Ռոբերտի Թամոյան և Լավիկ Վոլոդյայի Վանյան:

Միջոցառումից հետո հանձնվեցին պատվոգրեր. ՀՀ Զինվորական Կոմիսար. Գեներալ-Մայոր Հենրիկ Կարապետի Մուրադյանը պատվոգրեր  հանձնեց դպրոցի տնօրեն Հ.Նավասարդյանին և փոխտնօրեն Ա.Նազարեթյանին, իսկ Քանաքեռ-Զեյթունի և Արագածոտն մարզի Ազատամարտի վետերանների միության կողմից՝  Ֆիզմաթ դպրոցին, միջոցառման կազմակերպիչներին և Գեղամ Լալայանին: