Ֆիզմաթ դպրոցի աշակերտների հաղթանակները 2019թ. Միջազգային օլիմպիադաներում

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ, Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 3-րդ օլիմպիադա

2018-2019 ուստարվա «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան (մինչև 15 տարեկան) 3-րդ օլիմպիադայի Հայաստանի թիմի մասնակիցների ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ:
Օլիմպիադայի միջազգային կոմիտեի անդամ՝
— Անդրեասյան Արմեն՝ Երևանի պետական համալսարան,
Ղեկավարներ՝
— Սահակյան Ալբերտ՝ Երևանի պետական համալսարան,
— Մուրադյան Լևոն՝ Երևանի պետական համալսարան,
ֆիզմաթ դպրոցի մասնակիցներ՝
Կոստանյան Էմիլ —  (10-րդ դասարան) – բրոնզե մեդալ,
Ասատրյան Լևոն —  (10-րդ դասարան) – առանց մրցանակի։
Անցկացման վայրը՝
— ք. Մարիբոր, Սլովենիա:
Անցկացման ժամկետները՝
— 2019 թվականի օգոստոսի 23-ից օգոստոսի 29-ը:

2 արծաթե, 3 բրոնզե մեդալ Աստղագիտութան միջազգային օլիմպիադայում

2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում «Աստղագիտութուն» առարկայից տեղի է ունեցել  միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով:

Ինչպես հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարույունը, արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան) և Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Իսկ Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) և Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) արժանացել են բրոզե մեդալների:

Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի:

«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի  Հայաստանի թիմը ղեկավարում են ատղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ):

2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ և 2 գովասանագիր Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի:

Մաղաքյան Գագիկ-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ

Փանոսյան Լյովա-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ

Բաղդասարյան Նորայր-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-բրոնզե մեդալ

Դիլանյան Վաչագան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր

Չթչյան Տիգրան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր:

5 բրոնզե մեդալ Ֆիզիկա առարկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը հուլիսի 7-15-ն Թել Ավիվում տեղի ունեցած Ֆիզիկա առարկայի միջազգային օլիմպիադայում նվաճել է 5 բրոնզե մեդալ:

Մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը եւ Դավիթ Կիրակոսյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը եւ անդամ Բիլոր Կուրղինյանը։