27.10 — 28.10.2019 — Միջվարժարանային օլիմպիադա-2019

2019թ․ հոկտեմբերի 27-ին և 28-ին Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում անցկացվեց հերթական միջվարժարանային օլիմպիադան, որին մասնակցեցին հանրապետության 5 կրթօջախների՝ 342 աշակերտներ (Ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, Շիրակացու ճեմարան, Գյումրու Ֆոտոն վարժարան, ք․Վանաձորի Էվրիկա վարժարան)։

Օլիմպիադայի հանդիսավոր բացման ժամանակ դպրոցի տնօրեն Հ.Նավասարդյանը շնորհավորեց մասնակիցներին և մաղթեց հաջողություններ: Նա տեղեկացրեց, որ այս տարի ֆիզկայի բնագավառում միջազգային օլիմպիադաներում ունեցած հաջողությունների համար Էյլեր Յուզբաշյանի կրթաթոշակին է արժանանում 12-րդ դասարանի աշակերտ Եվա Հունանյանը: Եվան ինը ամիս կստանա 15000-ական դրամ կրթաթոշակ:

Արդեն յոթ տարի շարունակ Արթուր Դավթյանի ընտանիքը մրցանակ է սահմանում ՀՀ և Արցախի այն աշակերտների համար, ովքեր ֆիզիկայի կամ աստղագիտության միջազգային օլիմպիադաներում վերջին մեկ տարում ցուցաբերում են ակնառու արդյունքներ:

Այս տարի արտերկրից վերադառանալով ՀՀ և տեղեկանալով նախաձեռնության մասին, որպես իր ստացած գիտելիքների երախտագիտություն` մրցանակի հանձնմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Ֆիզմաթ դպրոցի 2003 թ-ի շրջանավարտ, Արթուր Դավթյանի աշակերտ Ռոման Ներսիսյանը, ով այժմ աշխատում է արտասահմանյան ՏՏ խոշորոգույն ընկերություններից մեկում:

   

Հանձնաժողովի որոշմամբ Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակներին են  արժանացել Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Եվա Հունանյանը /1-ին մրցանակակիր/ և Դավիթ Կիրակոսյանը /2-րդ մրցանակակիր/

Ա.Դավթյանի անվան կրթական մրցանակ

Տեսնել ավելին …

Օլիմպիադային մասնակցեցին մաթեմատիկայից 257 աշակերտ, ֆիզիկայից՝ 75 աշակերտ: Ինֆորմատիկա առարկայի օլիմպիադային մասնակցեցին 5 դպրոցների 18 թիմ, յուրաքանչյուրում 3-ական աշակերտ, ընդամենը 54 մասնակից:

Ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվեց ВКОШП-ի օնլայն ընտրական մրցույթի շրջանակներում: 2019թ. նոյեմբերի 30-ին այս թիմերից լավագույները Թբիլիսիում կմասնակցեն համառուսաստանյան ծրագրավորման բաց առաջնության եզրափակիչ փուլին։

Կից ծանոթացեք մրցույթի առաջադրանքներին և լուծումներին։

Մաթեմատիկա՝   Խնդիրներ և լուծումներ   Արդյունքներ
Ֆիզիկա՝   Խնդիրներ  և լուծումներ    Արդյունքներ
Ինֆորմատիկա՝  Արդյունքներ
Դիպլոմների հանձնումը տեղի կունենա Ֆիզմաթ դպրոցում՝ 
Նոյեմբերի 18-ին  ժ.15:00-ին
Posted in Նորություններ, Օլիմպիադաներ.