22.02.2020 — Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի բացման արարողությունը Ֆիզմաթ դպրոցում

22.02.2020թ—ին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի աշակերտներ:

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին և մաղթել  նրանց հաջողություններ:

17.02.2020 — Հովհաննես Շիրազին նվիրված միջոցառում՝ 9բ դասարանի մասնակցությամբ…

17.02.2020թ-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված միջոցառում՝ 9բ դասարանի մասնակցությամբ (դաստիարակ՝ Լազարյան Անահիտ): Աշակերտները հանդես եկան գեղեցիկ ու տպավորիչ երաժշտական ելույթներով  և ներկայացրեցին Հ.Շիրազի կյանքն ու ստեղծագործական միտքը:

29.01.2020 — Հայոց բանակի ստեղծման 28-ամյակին նվիրված միջոցառում 10դ դասարանի մասնակցությամբ…

29.01.2020թ-ին Ֆիզմաթ դպրոցը ևս նշում է Հայոց բանակի ստեղծման 28-ամյակը: Դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ <Ես քո զինվորն եմ Հայրենիք> վերնագրով միջոցառում 10դ դասարանի (դաստիարակ՝ Ջանոյան Հասմիկ) մասնակցությամբ…

Միջոցառման հյուրն էր Երևանի խորհրդային տարածքի ԿԳ աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ, ազատամարտիկ, մահապարտների ջոկատի անդամ, Ֆիզմաթ դպրոցի լավ բարեկամ Սպարտակ Մաթևոսյանը: Նրա կողմից պատվոգրեր շնորհվեցին Ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանին և գլխավոր հաշվապահ Նազելի Ասլանյանին, իսկ Հուշամեդալի արժանացավ մաթեմատիկայի ուսուցիչ, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Կամո Գասպարյանը: