Նորություններ

HaySTEM ամառային ճամբար

«Ֆիզմաթ» կամավորական միությունը և «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը կազմակերպում են 2024թ-ի հուլիսի 8-14-ը, ժամը 10։00-14։00 ամենասպասված HaySTEM ամառային ճամբարը՝ 5-12-րդ դասարանների համար:
Լինելով ամենամասշտաբայինը Հայաստանում` ճամբարը հնարավորություն կտա Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի աշակերտներին ծանոթանալու մաթեմատիկայի խորքային թեմաներին և դրանց կիրառությանը ծրագրավորման, ֆիզիկայի, տնտեսագիտության և բիզնես անալիտիկայի մեջ։
Մարզերից 50 աշակերտներ կստանան անվճար մասնակցության արտոնություն:
Ճամբարի ընթացքում կհյուրընկալենք նաև հատուկ հյուրերի՝ գիտության, բիզնեսի և մշակույթի ականավոր գործիչների, ովքեր հանդես կգան հետաքրքիր դասախոսություններով։
Դասերը և միջընդմիջումային խաղերը կվարեն <<Ֆիզմաթ>> կամավորական միության անդամները, որոնց շարքում կան արտասահմանյան լավագույն համալսարանների ուսանողներ։
Գրանցվել կարող եք հղումով`  https://forms.gle/WSTnnzE2SKE4qsjV7

Ընդունելություն 2024-2025թթ․

Posted in Հայտարարությւններ, Նորություններ.