14․03․2023 — 9բ և 11գ դասարանները նշեցին ամենաարտասովոր տոներից մեկը՝ «π» թվի օրը․․

Աշխարհում ամեն տաչի մարտի 14-ին տոնում են ամենաարտասովոր տոներից մեկը՝ «π» թվի օրը Առաջին անգամ այն տոնվել է 1988թ. Սանֆրանցիսկոյի գիտահանրամատչելի Էկսպլորատորիում թանգարանում:

9բ և 11գ դասարանները (դաստիարակներ՝ Ա․Սարգսյան և Վ․Սիմոնյան) մաթեմատիկայի ուսուցիչ Ս․Գրիգորյանի հետ նշեցին այդ արտասովոր տոնը մեծ խանդավառությամբ։

Տոնակատարության ժամանակ  պատմեցին մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրեցին թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց այդ թվի։ Այդ օրը աշակերտները ըստ ավանդույթի թխել էին կարկանդակներ, տորթ, ինչպես կանոն մեջտեղում π գրված և այդմոգականկլորի շուրջ նստելով և հյուրասիրվելով քննարկեցին այդ թվի հետաքրքիր և անսովոր հատկությունները:

06.04-13.04.2022 — Բաց դասեր կենսաբանությունից․․․

Ապրիլի 6-ին <<Մարսողական համակարգ>> թեմայով, իսկ ապրիլի 13-ին՝ <<Նյարդային համակարգ, հիվանդություններ, քուն և ուղեղային խափանումներ>> թեմայով 8գ դասարանը կազմակերպեց ցուցադրական բաց դասեր կենսաբանությունից (ուսուցչուհի՝ Ռուզաննա Գասպարյան)։