17.12.2022 — “Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ” ինտելեկտուալ խաղի դպրոցականների համապետական փուլում ՖԻԶՄԱԹ թիմը զբաղեցրեց 5֊րդ տեղը․․

17.12.2022 Եվրոպական դպրոցում կայացավ “Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ” ինտելեկտուալ խաղի դպրոցականների համապետական փուլը, որտեղ ՖԻԶՄԱԹ թիմը ներկայացնում էին Ֆիզմաթ դպրոցի 9գ դասարանի աշակերտներ Տիգրան Ղավալյանը(թիմի ավագ), Ստեփան Գոյունյանը, Անահիտ Գալստյանը, Գոռ Հովսեփյանը, Ալեքսանդր Թովմասյանը, Սուրեն Հայրունին։ Թիմի ղեկավարն է Տաթևիկ Սարդարյանը։ 13 մրցակիցների մեջ մեր թիմը զբաղեցրեց 5֊րդ տեղը։ 

09.12.2022-Ֆիզմաթ դպրոցի հյուրն էր գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը..

Դեկտեմբերի 9-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերները հանդիպեցին  գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մեծ հայուհի, ժամանակի շնչով ապրող  Ռուզան Ասատրյանի հետ:

13․10․2022-Ֆիզմաթ դպրոցում կայացավ տարհանման ուսումնական վարժանք․․․

Հոկտեմբերի 12֊ը ՄԱԿ֊ի կողմից հռչակված է որպես աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր։
Դժվար է կանխորոշել արտակարգ իրավիճակները, բայց կարելի է բարձրացնել պատրաստվածության մակարդակը:
Վաղ նախազգուշացումն ու գործողությունների վաղ իրականացումը կյանքեր են փրկում:
Իսկ այդ գործողությունները և հմտությունները պետք է սովորեցնել դպրոցական նստարանից:
Կադրեր «Ֆիզմաթ» դպրոցում կայացած տարհանման ուսումնական վարժանքից։

29.04.2022 — 8բ դասարանը բեմադրեց <Գնա մեռի, արի սիրեմ> պիեսը..

Ապրիլի 29-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8բ  դասարանը (դասղեկ՝ Աղավնի Սարգսյան) բեմադրեց  <Գնա մեռի, արի սիրեմ> պիեսը:
Միջոցառման հյուրերն էին՝
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Աշոտ Շահբազյանը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Սանթրոսյանը և արտիստ Սիփան Զադոյանը:

15․04․2022 — Ֆիզմաթի ամենամյա ավանդույթները շարունակվում են․․․

Ապրիլի 15-ին Ֆիզմաթ դպրոցի բակում տեղի ունեցավ ամենամյա բասկետբոլի մրցույթը աշակերտների և ուսուցիչների միջև։
Մրցում էին ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներն ու 10-12֊րդ դասարանի աշակերտները ։
Խաղն ավարտվեց`ոչ ոքի։

14․04․2022 — Սիլվա Կապուտիկյանի պոեզիան Ֆիզմաթ դպրոցում․․․

Ապրիլի 14-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 12բ դասարանը (դաստիարակ՝ Մարինե Գասպարյան) ներկայացրեց  գրական միջոցառում՝  նվիրված  Հայ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի  պոեզիային։ Խորը ներշնչանքով ու ջերմությամբ հնչեցին նրա բանաստեղծական տողերը, անկարելի էր կարդալ առանց հուզմունքի, քանզի դրանցում արտացոլված էր հայ ժողովրդի ոգին ու աշխարհայացքը:

10․01․2022 — Ֆիզմաթ դպրոցը տոնում է նախկին տնօրեն Հայկազն Նավասարդյանի 65-րդ հոբելյանական տարեդարձը

10․01․2022թ․  Ֆիզմաթ դպրոցը տոնում է նախկին տնօրեն Հայկազն Նավասարդյանի 65-րդ հոբելյանական տարեդարձը։ Ֆիզմաթ դպրոցը տասնինը տարի ղեկավարած, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հայկազն Նավասարդյանի 65-րդ հոբելյանական տարեդարձին ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, շրջանավարտներ և բազմաթիվ հյուրեր։ Իրենց ջերմագին շնորհավորանքներն էին հղում արտերկրներում կրթությունը շարունակած բազմաթիվ դպրոցի շրջանավարտներ  և հղում իրենց շնորհակալական խոսքերը դպրոցին և մաղթում սիրելի տնօրենին՝  քաջ առողջություն, նորանոր նպատակներ ու նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ։։

20.12.2021 — ՀՀԿԳՄՍՆ հրամանագրով Ֆիզմաթ դպրոցի տնօրեն նշանակվեց Արման Սարգսյանը․․․

20.12.2021թ-ի ՀԿԳՄՍՆ հրամանագրով Ֆիզմաթ դպրոցի տնօրեն նշանակվեց Արման Սարգսյանը։

ՀԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը Շնորհակալագիր հանձնեց արդեն իսկ դպրոցի նախկին տնօրեն Հայկազն Նավասարդյանին՝ կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի և բազմամյա գործունեության համար, հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։

Ա․Բաղդասարյանը ներկայացրեց և շնորհավորեց նորանշանակ տնօրեն Արման Սարգսյանին՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքներում, վստահություն հայտնելով, որ Ֆիզմաթ դպրոցը այսուհետ ևս պահպանելով հին ավանդույթները կշարունակի նորանոր հաջողություններ գրանցել դպրոցի պատմության մեջ։

    

06.12.2021-Հանուն հայրենիքի նահատակված Ֆիզմաթ և Ուսում դպրոցների սաների հիշատակի հուշարձան-խաչքարի բացումը․․․

Այսօր ժամը 13:00-ին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի նահատակված Ֆիզմաթ և Ուսում դպրոցների սաների հիշատակի հուշարձան-խաչքարի բացման արարողությունը, որին ներկա էին հերոսների հարազատները, դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:

Հուշարձան-խաչքարի բացումը իրականացրեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և գնդապետ Հովհաննես Ավագյանի այրին։ Տեղի ունեցավ հուշաքարի օծման արարողություն մեր հերոսների հարազատների հետ։

 
Փա՜ռք մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակներին…
 
 
 

06.05.2021թ-Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ Հրաձգարանի բացումը․․․

06.05.2021թ․ Ֆիզմաթ դպրոցի Հրաձգարանի բացման արարողությունը կատարեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը և Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։  Ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և շատ հյուրեր`

  1. Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյան,
  2. Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյան,
  3. Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյան,
  4. ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ, գնդապետ Արեն Սարգսյան,
  5. Գնդապետ Արմեն Հայրապետյան։

Դպրոցի պուրակում ֆիզմաթցիները  տնկեցին եղևնի  և տեղադրվեց հուշաքար՝ նվիրված Հայրենիքի համար զոհված ֆիզմաթցիների հիշատակին։