26.05.2023 — Շնորհավոր <Վերջին զանգ> Ֆիզմաթ դպրոցի սիրելի շրջանավարտներ…

Այսօր Ֆիզմաթ դպրոցում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Վերջին զանգի կապակցությամբ:

Ֆիզմաթ դպրոցի տնօրինություն

28.04.2023-Միջոցառում` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին․․

Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8ա դասարանը (դաստիարակ՝ Գայանե Մանուկյան) ներկայացրեց միջոցառում` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։
Աշակերտները ներկայացրեցին Շառլ Ազնավուրի կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։
Կատարեցին նրա հանրահայտ երգերից, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին:
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով մշակութային հարուստ ժառանգություն:

24.03.2023 — Միջոցառում նվիրված Ֆրանկոֆոնիայի օրերին…

Ամեն տարի, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով  Ֆիզմաթ դպրոցը մասնակցում է մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիաի սեզոնի մշակութային ծրագրերին :

Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հերթական միջոցառումը, որտեղ 8դ դասարանը (դաստիարակ Մարիետա Հարությունյան) ներկայացրեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերի  <Փոքրիկ իշխանը>  բեմականացումը։

Միջոցառմանը աշակերտները իրենց գեղարվեստական  ելույթներով ներկայացրեցին ֆրանսիական մշակույթը:

18․03․2023-Ֆիզմաթ դպրոցը արժանացավ <Համազգային վստահություն> խորհուրդի <Ոսկե դափնի> հուշամեդալի․․

«Համազգային վստահություն» խորհուրդը զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ` հանրությանը ներկայացնելով իրենց որակյալ աշխատանքի շնորհիվ ժողովրդի կողմից բարձր գնահատականի արժանացած անհատներին, պետական և հասարակական գործիչներին, կազմակերպություններին:

Սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքներով

Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցը բազմամյա փորձ ունեցող և բարձր մասնագիտական կրթություն ապահովող տարվա ուսումնական հաստատություն անվանակարգում արժանացել է

<Ոսկե դափնի> մրցանակի։

15․03․2023-Դպրոցի ձեղնահարկում տեղի ունեցավ լաբորատորիաների բացման արարողությունը․․

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաների բացմանը:

Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն: Ծրագիրն արժանացել է հավանության և կյանքի կոչվել:

Դպրոցի ձեղնահարկում բացվել է նաև ֆիզմաթ դպրոցի լավագույն մանկավարժներից մեկի՝ երջանկահիշատակ ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանի անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, որի հովանավորը նրա ընտանիքն է:

Դպրոցի նախկին սան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի աջակցությամբ բացվել է «Արմաթ», ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, այսօր KRISP ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հովանավորությամբ բացվել է ինժեներական, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Հայկ Չոբանյանի օժանդակությամբ՝ «Արմաթն օդում» լաբորատորիաները:

Հանդիսավոր արարողության սկիզբն ազդարարելուց և կարմիր ժապավենը կտրելուց հետո բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը:

Նա շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի բոլոր աջակիցներին՝ հայտնելով իր երախտագիտությունը:

06․03․23-44-օրյա պատերազմում ֆիզմաթցի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ․․

2023թ․ մարտի 6-ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում ֆիզմաթցի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ 11ա դասարանի (դաստ․ Դոնարա Նավասարդյան) աշակերտների մասնակցությամբ։

Ներկա էին հերոսների ընտանիքների անդամները, ուսուցիչներ, աշակերտներ։

Հուշ-ցերեկույթում աշակերտները անդրադարձան ֆիզմաթցի հերոսների կյանքին, նրանց անձնուրաց հայրենասիրության մասին, փորձեցին պատմել ու ճանաչելի դարձնել նրանց՝  Հովհաննես Ավագյանի, Հակոբ Ռոստոմյանի, Արմենակ Սարգսյանի, Դավիթ Յակովլևի, Ռուբեն Համբարձումյանի, Ազատ Գևորգյանի, Կարո Հովագիմյանի կյանքի, հայրենիքն ատամներով պաշտպանելու հերոսական դրվագներին։

10.02.2023-Ֆիզմաթ դպրոցի աշակերտների հաջողությունները Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայում..

2023թ. փետրվարի 1-ից 10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ  Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադան:

Արդեն 19 տարի շարունակ ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները մասնակցում են այդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից:

Այս տարի օլիմպիադան անցկացվեց առցանց ձևաչափով, որին մասնակցեցին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի քսան աշակերտներ:

Նրանցից 14-ը արժանացան մեդալների, որից 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ:

Իսկ թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցն արժանացել է խրախուսական մրցանակի։

Ոսկե մեդալի արժանացան՝

1.  Կամո Միրաքյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.)

2. Արեգ Բարսեղյան (ֆիզիկա — 12-րդ դաս.): 

Արծաթե մեդալի արժանացան՝

1.  Վահան Բաղդասարյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

2. Արեգ Մկրտչյանը (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

3. Ալեն Ղազարյան (մաթեմատիկա — 10-րդ դաս.), 

4. Մարիա Առաքելյան (ֆիզիկա — 12-րդ դաս.):

Բրոնզե մեդալների են արժանացել.  

1. Մերի Բադալյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

2. Արեն Հասրաթյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

3. Միքայել Եղիազարյան(մաթեմատիկա — 10-րդ դաս.),

4. Ծովակ Եգորյան (մաթեմատիկա — 10-րդ դաս.),

5. Վյաչեսլավ Պետրոսյան (ֆիզիկա- 12-րդ դաս.),

6. Սամվել Աբելյան (ինֆորմատիկա — 12-րդ դաս.),

7. Տիգրան Սարգսյան (ինֆորմատիկա — 12-րդ դաս.),

8. Ֆիլյա Գեիկյան (ինֆորմատիկա — 12-րդ դաս.):

      Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:

17.12.2022 — “Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ” ինտելեկտուալ խաղի դպրոցականների համապետական փուլում ՖԻԶՄԱԹ թիմը զբաղեցրեց 5֊րդ տեղը․․

17.12.2022 Եվրոպական դպրոցում կայացավ “Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ” ինտելեկտուալ խաղի դպրոցականների համապետական փուլը, որտեղ ՖԻԶՄԱԹ թիմը ներկայացնում էին Ֆիզմաթ դպրոցի 9գ դասարանի աշակերտներ Տիգրան Ղավալյանը(թիմի ավագ), Ստեփան Գոյունյանը, Անահիտ Գալստյանը, Գոռ Հովսեփյանը, Ալեքսանդր Թովմասյանը, Սուրեն Հայրունին։ Թիմի ղեկավարն է Տաթևիկ Սարդարյանը։ 13 մրցակիցների մեջ մեր թիմը զբաղեցրեց 5֊րդ տեղը։ 

09.12.2022-Ֆիզմաթ դպրոցի հյուրն էր գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը..

Դեկտեմբերի 9-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերները հանդիպեցին  գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մեծ հայուհի, ժամանակի շնչով ապրող  Ռուզան Ասատրյանի հետ:

13․10․2022-Ֆիզմաթ դպրոցում կայացավ տարհանման ուսումնական վարժանք․․․

Հոկտեմբերի 12֊ը ՄԱԿ֊ի կողմից հռչակված է որպես աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր։
Դժվար է կանխորոշել արտակարգ իրավիճակները, բայց կարելի է բարձրացնել պատրաստվածության մակարդակը:
Վաղ նախազգուշացումն ու գործողությունների վաղ իրականացումը կյանքեր են փրկում:
Իսկ այդ գործողությունները և հմտությունները պետք է սովորեցնել դպրոցական նստարանից:
Կադրեր «Ֆիզմաթ» դպրոցում կայացած տարհանման ուսումնական վարժանքից։