20.09.2019 — ՀՀ Անկախության Տոնին նվիրված միջոցառման հյուրն էր Արամ Մանուկյանը…

20.09.2019թ. Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ  ՀՀ Անկախության Տոնին նվիրված միջոցառում: Միջոցառման հյուրն էր Հայ քաղաքական գործիչ  Արամ Մանուկյանը, ով 1990 թ․ ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի և անկախության վերածնունդը։

23.06.2019 — Ամենախելացին նախագծի ՈսկեԼիգայի հաղթողը Ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Թովմասյանն է:

2019թ. Ամենախելացին նախագծի մասնակից Ֆիզմաթ դպրոցի հինգ աշակերտներից երեքը ունեցան հաջողություններ…

Ամենախելացին նախագծի ՈսկեԼիգայի հաղթողը Աննա Թովմասյանն է: 
Ստարտափ Արմենիա հիմնադրամը Աննային կտրամադրի 1.000.000 ՀՀ դրամ,
Ucom ընկերությունը Աննային հնարավորություն կտա մեկնելու Զագրեբ՝ Նիկոլա Տեսլա ընկերության լաբորատորիա:
Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից Աննան նաև բացառիկ հնարավորություն ունի 1 տարվա ընթացքում մասնակցելու ԲՈԼՈՐ SeasideStartupSummit միջոցռումներին:
Ինչպես նաև հենց Աննային է բաժին հասնում հատուկ ՈսկեԼիգայի համար պատրաստված կրծքանշանը և հաղթողի պատվոգիրը:
ՈսկեԼիգայի եզրափակիչ խաղի արդյունքներով ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ անվանակարգի հաղթողը Արարատ Սահակյանն է: Շատ շուտով ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ինտելեկտուալ և մշակութային հիմնադրամի շնորհիվ Արարատը կմեկնի ԱՄՆ՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, ինչպես նաև Կալիֆոռնիայի համալսարան և մի շարք այլ կրթական ու մշակութային կենտրոններ:

ՈսկեԼիգայի եզրափակիչ խաղի արդյունքներով ՖԻԶԻԿԱ անվանակարգի հաղթողը Կարեն Մնացականյանն է (Ֆիզմաթի շրջանավարտ): Ռուսատոմ Սերվիսի կողմից Կարենը ստացավ նորագույն սերնդի նոութբուք: Բացի այդ, Կարենն առաջիկայում կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ ընկերության գլխամաս, ինչպես նաև կրթական և մշակութային մի շարք կենտրոններ:

Շնորհավորում ենք մեր մասնակիցներին և մրցանակակիրներին:

10.04.2019 — <Ոտքի՛, դատարանն է գալիս> բեմականացված միջոցառում՝ 9բ դասարանի մասնակցությամբ

10.04.2019թ-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Պերճ Զեյթունցյանի <Ոտքի՛, դատարանն է գալիս> պիեսի բեմականացված միջոցառում՝ 9բ դասարանի (դաստիարակ՝ Մարինե Գասպարյան) մասնակցությամբ:

Միջոցառման հյուրերն էին մեծ արձակագրի այրին և դուստրը, հայ դատի հերոսներ Հակոբ Ջուլֆայանը և Վազգեն Սիսլյանը, Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն Կարո Վարդանյանը: