22-28.03.2021 — Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Վորոնեժում կայացած «Ռոբոարտ-2021» մրցույթ-փառատոնից

2021թ մարտի 22-ից 28-ը ՌԴ Վորոնեժ քաղաքում տեղիունեցավ ռոբոտների միջազգային առցանց մրցույթ-փառատոն, որին մասնակցեց մեր դպրոցի Ֆիզմաթ-Արմենիա թիմը (Նարեկ Սարգսյան և Գևորգ Սարգսյան ), երեք անվանակարգերում՝ խելացի տուն, 3D մեխանիկա, և կիբեռնետիկական արվեստ, շահելով երկու Ոսկե և մեկ Արծաթե մեդալներ:
 
2020 թ ի նոյեմբերի 8-ին կայացավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադաի ազգային փուլը, որին մասնակցեց մեր դպրոցի ռոբոտաշինության խմբակի թիմը ավագ տարիքային խմբում և ճանաչվեց Ազգային փուլի հաղթող՝ արժանանալով Ոսկե մեդալի, ինչպես նաև պարգևատրվեց նորարարական և ստեղծագործական մտքի համար պատվոգրով ու նվերներով։

25.06.2019 — ՌՀՕ-2019 ազգային փուլում Ֆիզմաթ դպրոցի թիմը ավագ տարիքային մրցույթում ցուցաբերեց Լավագույն Արդյունք

Հունիսի 23-ին Երեւանում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում 2016թ.-ից հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներն էին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

Օլիմպիադայի ազգային փուլի մասնակից թիմերը ներկայացնում էին հետեւյալ կառույցներն ու կազմակերպությունները՝ «Mind Center», «Whiz Code Academy», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀԱՊՀ Ավագ դպրոց, Ֆիզմաթ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց:

ՌՀՕ-2019 ազգային փուլում Ֆիզմաթ դպրոցի թիմը  ավագ տարիքային մրցույթում ցուցաբերեց Լավագույն Արդյունք: