2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն
Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- 2 լուսանկար (3×4 չափսի),
- դիմում (լրացվում է տեղում),
- առաջադիմության թերթիկ՝ հաստատված տնօրենի կողմից,
- վճարման կտրոն։
Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել հունիսի 1—ից մինչև հունիսի 16—ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմորդները հունիսի 19 -25—ը հանձնելու են քննություններ.
- 7-րդ դասարան
Մաթեմատիկա — հունիսի 19-ին,
բողոքարկում — հունիսի 22-ին
- 8-րդ դասարան
Մաթեմատիկա — հունիսի 19-ին,
բողոքարկում — հունիսի 22-ին
- 10-րդ դասարան
Ֆիզիկա — հունիսի 22-ին
Բողոքարկում — հունիսի 24-ին
Մաթեմատիկա — հունիսի 25-ին
Բողոքարկում — հունիսի 28-ին
Քննութուններին մասնակցելու համար դիմորդը ՀՀ «Ֆինանսների նախարարության Գործառնական վարչություն» դպրոցի 900018001835 հաշվեհամարին պետք է փոխանցի 2500 դրամ՝ նշելով մասնակցի անունը և ազգանունը:
Քննությունների սկիզբը ժամը 9:00-ին կամ 13:00-ին
Բողոքարկումները՝ ժամը 13:00-15:00
2001-2024թթ. 7-8-րդ դասարանների ընդունելության քննությունների տարբերակներ
2001-2024թթ. 9-10-րդ դասարանների ընդունելության քննությունների տարբերակներ
Դպրոցում ուսուցումը, սնունդը և հանրակացարանն անվճար են:
Տնօրենություն
