Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ՀիմնԸ

Խոսքերը՝ Գայանե Ներսեսյանի,

Երաժշտությունը՝  Հռիփսիմե Խրիմյանի։

1․

Քո հզոր ուժով ձգում ես մեզ անվերջ

Կենարար աղբյուր ես գիտության,

Քեզ նայում ենք ինչպես ծիլերն արևին,

Որ քեզնով սնվենք ու զորանանք։

Խելքն ու միտքը մեզ համար ամուր զենքեր են,

Ու մեր դեմ չկա փակ ճանապարհ։

Կրկն․

Այս դպրոցը մեր վահանն ու սուրն է,

Այս դպրոցը միշտ կրակ ու հուր է,

Ապագա տանող մեծ դուռ է,

Եվ կոչվում է այն Ֆիզմաթ դպրոց։

2․

Դու գիտելիքի հարուստ մի անդաստան ես,

Ու շռայլորեն անմնացորդ

Անհատակ գանձերը քո հոգու տալիս ես,

Մեզ լցնում լույսով արևահորդ,

Մենք քեզնով հպարտ, քեզնով այնպես ամուր ենք,

Եվ կոչվում ես դու Ֆիզմաթ դպրոց։

Կրկն․

3․

Դու օլիմպիական ջահի մեծ լուսակիրն ես,

Եվ նրա կրակը միշտ անմար,

Այդ կայծերը մեր հոգում դու սերմանել ես,

Ու դարձել  հրդեհ բոցավառ,

Ֆիզմաթցին այդ ջահը միշտ հպարտ տանում է

Դեպի լուսավոր վառ ապագա։

Կրկն․