Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակ

ՀՀ և ԼՂՀի հանրակրթական դպրոցների միջազգային ասպարեզում ֆիզիկայից կամ աստղագիտությունից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին խրախուսելու նպատակով 2013 թվից ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի վաստակաշատ ուսուցիչ Արթուր Դավթյանի հիշատակին ընտանիքը սահմանել է Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակ:

Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակները ամենամյա են, տրվում են յուրաքանչյուր տարվա նոյեմբերից մինչև հաջորդ տարվա նոյեմբեր ամիսների ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և հանձնվում են ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցող մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների գիտաժողովի ժամանակ:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արթուր Դավթյանը հանրակրթական դպրոցների ֆիզիկայի բազմաթիվ խնդրագրքերի և ուսումնամեթոդական ժողովածուների հեղինակ է:

Արթուր Դավթյան ֆիզիկոսի, մանկավարժի, գործընկերոջ, հոր կերպարը հիշվում և հավերժանում է նաև այս մրցանակով: Իսկ մրցանակակիրները պատվով ու հպարտությամբ պիտի նշեն իրենց կենսագրության այս էջը:

Այս տարվա մրցանակներին են արժանացել Գյոլեցյան Արտաշեսը՝ Ֆիզմաթ դպրոցից և Գյուլամիրյան Դավիթը՝ Քվանտ վարժարանից։

 

Ութ տարիների ընթացքում՝ 2013-2021թթ. Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակի են արժանացել հետևյալ աշակերտները՝

Տարի

Ազգանուն

Անուն

Մարզ

Կրթօջախ

Մրցանակ

2021

 

Գյոլեցյան

Արտաշես

Երևան

Ֆիզմաթ

I

Գյուլամիրյան

Դավիթ

Երևան

Քվանտ

I

2020

Գումարը փոխանցվել է Հայկական Հիմնադրամին

2019

 

Հունանյան

Եվա

Երևան

ֆիզմաթ

I

Կիրակոսյան

Դավիթ

Երևան

ֆիզմաթ

II

2018

 

Զոհրաբյան

Դավիթ

Երևան

ֆիզմաթ

I

Գրիգորյան

Քրիստինե

Երևան

ֆիզմաթ

II

2017

 

Գևորգյան

Դավիթ

Երևան

ֆիզմաթ

I

Նազարյան

Խաչատուր

Երևան

ֆիզմաթ

II

2016

 

Վարդանյան

Էդգար

Երևան

ֆիզմաթ

I

Մաթևոսյան

Աշոտ

Երևան

Քվանտ

II

2015

 

Մամբրեյան

Արա

Երևան

ֆիզմաթ

I

Մովսիսյան

Աշոտ

Երևան

ֆիզմաթ

II

2014

 

Մարտիրոսյան

Գևորգ

Երևան

ֆիզմաթ

I

Թոփչյան

Հրանտ

Երևան

ֆիզմաթ

II

2013

Մամբրեյան

Վարդգես

Երևան

ֆիզմաթ

I

Վասիլյան

Արսեն

Երևան

ՀՊՃՀ-ի ա/դ

II