Մեր մասին

2023թ-ին Ֆիզմաթ դպրոցը՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի Թոփ 10-նյակում․․

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965թ. ակադեմիկոս Ա.Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ:
Դպրոցը, լինելով իր տեսակի և որակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 57 տարի հավատարիմ է իր առաքելությանը:
14-01-2015թ. տեղի է ունեցել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփում, որի արդյունքում Ֆիզմաթ դպրոցը Հայաստանի Լավագույն դպրոցների եռյակում գրավել է առաջին պատվավոր տեղը:
2015-2016թթ. փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների միջև, որի նպատակն է կրթական ծրագրով նախատեսված «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը:
Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով: 1994թ. երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ տնտեսական ծանր պայմաններում, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ տնտեսական ծանր պայմաններում, երբ գիտությունը և կրթությունը մղվել էին հետին պլան, ԵՊՀ-ին առընթեր ակ. Ա.Շահինյանի անվ. ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել Երևանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով:
Այս տարիների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով մարզերի ուսուցիչների:
Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս Է.Ղազարյանը, պրոֆեսոր Հ.Երիցյանը, ֆմգթ-ներ Ֆ.Մելիք-Ադամյանը, Ա.Վաղարշակյանը, Օ.Միքայելյանը, Է.Յուզբաշյանը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ.Մարտիրոսյանը:
Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի: Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում: 2003թ. հոբելյանական X գիտժողովը զուգակցվեց դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անկյուն ստեղծմամբ, որը բացվեց դպրոցի գշգեղագիտական դաստիարակության կենտրունում:
Մեր դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները:
Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ հայոց լեզու և գրկանություն, ռուսաց լեզու և օտար լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, քիմիա և կենսաբանություն: Դպրոցն ունի հարուստ նյութատեխնիկական բազա: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացվել են քիմիայի և Բենհուր Փախչանյանի անվ. ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ: Ինֆորմատիկա առարկայի դասերն ընթանում են համակարգիչներով և պրոեկտորներով հագեցած 3 կաբինետներում, որոնք ապահովված են ինտերնետ կապով:

Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը կյանքի կոչվեց 2023թ․, բացվեցին ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաներ։

Դպրոցի ձեղնահարկում բացվել է նաև ֆիզմաթ դպրոցի լավագույն մանկավարժներից մեկի՝ երջանկահիշատակ ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանի անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, որի հովանավորը նրա ընտանիքն է:

Դպրոցի նախկին սան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի աջակցությամբ բացվել է «Արմաթ», ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, այսօր KRISP ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հովանավորությամբ բացվել է ինժեներական, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Հայկ Չոբանյանի օժանդակությամբ՝ «Արմաթն օդում» լաբորատորիաները:

Սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքներով Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցը բազմամյա փորձ ունեցող և բարձր մասնագիտական կրթություն ապահովող տարվա ուսումնական հաստատություն անվանակարգում արժանացել է <Ոսկե դափնի> մրցանակի։

Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ոչ միայն մտավոր գործունեությունը այլ նաև նրանց հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման խնդիրներին: Մեծ թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտն օգնում են իրականացնելու վերոհիշյալ ծրագրերը: Դպրոցում գործում է նաև հոգեբանական կաբինետը:

Դպրոցն ունի գեղարվեստական և մասնագիտական հարուստ գրադարան, հանրակացարանային մասնաշենք, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, որտեղ հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթ-խաղեր, հաճելի այլ միջոցառումներ, որում իր ավանդն է ներդնում դպրոցի գեղագիտական կենտրոնը: Տնօրինության, դպրոցի բոլոր ամբիոնների, մեթոդ միավորումների, լաբորատորիաների և կաբինետների, գրադարանի, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության կենտրոնի, մանկավարժական ողջ կոլեկտիվի մշտական աշխատանքներն ու ջանքերը նպատակաուղղված են նպաստելու ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: