
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցը 2026-27 ուսումնական տարվա մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարեց մեր օրհներգի քաղցրահունջ հնչյունների ղողանջով, երգով ու պարով, դպրոցի տնօրենության և հյուրերի բարեմաղթանքներով։ Այս տարվա միջոցառումը դարձավ առանձնահատուկ և ոգևորիչ, քանի որ միջոցառման պատվավոր հյուրերի թվում էր ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը՝ ֆիզմաթական մեծ ընտանիքի արժանի շրջանավարտը։ Սերտ կապը հարազատ կրթօջախի հետ պահպանելով՝ նա եկել էր բազմապատկելու աշակերտների տոնական հուզմունքն ու ուրախությունը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է դպրոցի և նրա սերունդների միջև ձևավորված ամուր ու անխզելի կապը:
Սրտանց շնորհավորում ենք մեր բոլոր աշակերտներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, իսկ մեր նոր սաներին մաղթում ենք բարի ոտնամուտ ֆիզմաթ դպրոց: Թող այս ուսումնական տարին լինի բացահայտումների, մեծ նվաճումների և նորանոր հաղթանակների սկիզբ։
























