Դիմորդի անկյուն

2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • 2 լուսանկար (3×4 չափսի),
  • դիմում (լրացվում է տեղում),
  • վճարման կտրոն,
  • սոցքարտի պատճեն։

Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել հունիսի 2ից մինչև հունիսի 16ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի կիրակի օրերից։

Դիմորդները հունիսի 18-28ը հանձնելու են քննություններ.

Քննությունների սկիզբը ժամը 9:00-ին կամ 12:00-ին

  • 7-րդ դասարան—   մաթեմատիկա,

1-ին փուլ — հունիսի 18-ին,

բողոքարկում — հունիսի 20-ին (ժամը 13:00-15:00)

2-րդ փուլ — հունիսի 23-ին,

բողոքարկում — հունիսի 25-ին (ժամը 13:00-15:00)

  • 8-րդ դասարան —   մաթեմատիկա,

1-ին փուլ — հունիսի 18-ին,

բողոքարկում — հունիսի 20-ին (ժամը 13:00-15:00)

2-րդ փուլ — հունիսի 24-ին,

բողոքարկում— հունիսի 26-ին (ժամը 13:00-15:00)

  • 10-րդ դասարան— ֆիզիկա — հունիսի 21-ին

բողոքարկում — հունիսի 23-ին (ժամը 13:00-15:00)

  • 10-րդ դասարան— մաթեմատիկա — հունիսի 26-ին

բողոքարկում — հունիսի 28-ին (ժամը 13:00-15:00)

Քննութուններին մասնակցելու համար դիմորդը ՀՀ «Ֆինանսների նախարարության Գործառնական վարչություն» դպրոցի 900018001835 հաշվեհամարին պետք է փոխանցի 2500 դրամ՝ նշելով մասնակցի անունը:

 Աշխատակարգ  

2001-2024թթ.  7-8-րդ դասարանների  ընդունելության  քննությունների  տարբերակներ

2001-2024թթ.  9-10-րդ դասարանների  ընդունելության  քննությունների  տարբերակներ

Դպրոցում ուսուցումը, սնունդը և հանրակացարանն անվճար են:

Տնօրենություն