Դիմորդի անկյուն

2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն

ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն 7-րդ, 8-րդ և  10-րդ դասարաններում:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • 2 լուսանկար (3×4 չափսի)
  • դիմում (լրացվում է տեղում)։

Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել հունիսի 3ից մինչև հունիսի 15ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի կիրակի օրերից։

 

Դիմորդները հունիսի 17-29ը հանձնելու են քննություններ.

 

  • 7-րդ դասարան—   մաթեմատիկա,

1-ին փուլ — հունիսի 17-ին,

բողոքարկում — հունիսի 19-ին (ժամը 13:00-15:00)

2-րդ փուլ — հունիսի 20-ին,

բողոքարկում — հունիսի 22-ին (ժամը 13:00-15:00)

  • 8-րդ դասարան—   մաթեմատիկա,

1-ին փուլ — հունիսի 17-ին,

բողոքարկում — հունիսի 19-ին (ժամը 13:00-15:00)

2-րդ փուլ — հունիսի 22-ին,

բողոքարկում — հունիսի 24-ին (ժամը 13:00-15:00)

  • 10-րդ դասարան— ֆիզիկա — հունիսի 24-ին

բողոքարկում — հունիսի 26-ին (ժամը 13:00-15:00)

  • 10-րդ դասարան— մաթեմատիկա — հունիսի 27-ին

բողոքարկում — հունիսի 29-ին (ժամը 13:00-15:00)

 

Քննութուններին մասնակցելու համար դիմորդը ՀՀ «Ֆինանսների նախարարության Գործառնական վարչություն»  դպրոցի 900018001835 հաշվեհամարին պետք է փոխանցի 2500 դրամ՝ նշելով մասնակցի անունը:

Քննությունների սկիզբը ժամը 9:00-ին:  (Աշխատակարգ)

2001-2013  տարիների  ընդունելության քննությունների տարբերակներ

2014-2019  տարիների  ընդունելության քննությունների տարբերակներ

2019-2023  տարիների  ընդունելության քննությունների տարբերակներ

Դպրոցում ուսուցումը, սնունդը և հանրակացարանն անվճար են:

Տնօրենություն