Հայտարարություն

Գագիկ Գրիգորյանի անվան ֆիզիկայի օլիմպիադա — 2024

Սիրելի աշակերտներ,
Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը կազմակերպում է Գագիկ Գրիգորյանի անվան ֆիզիկայի օլիմպիադա ՀՀ բոլոր մարզերի և ք․Երևանի կրթօջախների 8-րդ դասարանի աշակերտների համար:
Օլիմպիադան տեղի կունենա 2024 թ. 
մայիսի 11-ին, ժամը 11։00-ին առկա ձևաչափով, Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում /hասցեն՝ Ազատության պող., 2-րդ նրբ., թիվ 9/:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել մինչև ս․թ․ 
մայիսի 9-ը ներառյալ հետևյալ հղումով՝ ԳՐԱՆՑՈՒՄ․․․։

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ  «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականություն (13 դասաժամ) առարկայի  ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

— դիմում (ձև 1),

— 1 լուսանկար 3×4 չափի,

— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

— անձը հաստատող փաստաթուղթ,

— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն (ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 11-ից մինչև 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թ. ապրիլի 30-ին` ժամը 13:00-ին, «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում», հասցե՝ ք.Երևան, Ազատության պողոտա, 2-րդ նրբանցք, 9: Տեղեկությունների համար զանգահարել 077-25-36-24 հեռախոսահամարով:

ԿԱՐԳ — Օժտված երեխաներին դպրոց ընդունելու մասին

  1. Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլում գոնե մեկ դիպլոմի արժանացած սովորողները կարող են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ընդունվել հարցազրույցի միջոցով։
  2. Դիպլոմակիր սովորողը մինչև այդ ուսումնական տարվա մայիսի 1-ը կարող է դիմել հարցազրույցին մասնակցելու համար։
  3. Հարցազրույցն անցկացնում է դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից։
  4. Հարցազրույցի արդյունքներով երաշխավորված սովորողը այդ տարվա սեպտեմբերի 1-ից ընդունվում է դպրոցի համապատասխան դասարան։

Կարգը քննարկվել և հաստատվել է 2024թ-ի մարտի 27-ին կայացած դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում։

Ներբեռնել  ԿԱՐԳ-28․03․2024թ․