16.01.2024 — Կորիզ կրթական ծրագիրն ու Ֆիզմաթ դպրոցը մեկնարկում են համադպրոցական մաթեմատիկական արշավ

Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված  ԵՊՀ-ինառընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։

«Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Գրանցվել կարող են  ՀՀ տարածքում գործող  հանրակրթական  դպրոցների բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները։

«Dasaran կրթական ծրագրի և Koreez կրթական շարժման հիմնադիր Սուրեն Ալոյանը նշեց, որ  այս համագործակցությունով մենք պաշտոնապես ուզում ենք մաթեմատիկան ճանաչել որպես Հայաստանի առաջընթացի կարևորագույն հենասյուն և տեխնոլոգիական զարգացման առանցք։

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն ընդգծեց, որ արշավի մեկնարկով կփորձեն մաթեմատիկայի դերն էլ ավելի բարձրացնել:

«Համադպրոցական մրցույթը կլինի ամբողջ Հայաստանի աշակերտների համար, որը,  մեր դպրոցի օրինակից ելնելով, մեկ անգամ ևս կոգեշնչի բոլոր աշակերտներին: Սա նաև մեր դպրոցի համար է կարևոր, քանի որ մենք միշտ հայտնաբերում ենք մեծ ընդունակություններով աշակերտներին, իսկ այս արշավի միջոցով մենք ևս մեկ հնարավորություն կունենանք բացահայտել լավագույններին: Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն»,- ասաց Սարգսյանը:

Մրցույթը բաղկացած է երկու՝ առցանց և առկա  փուլերից և մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։

 

08-13.01.2024-1 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզե մեդալներով Ֆիզմաթցիները վերադարձան Ժաուտիկովյան միջազգային հոբելյանական 20-րդ օլիմպիադայից․․

2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային հոբելյանական 20-րդ օլիմպիադան:

Օլիմպիադան կազմակերպվում է մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից:

Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացան մեդալների, որից 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ:

Ոսկե մեդալի է արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը:
Սարգիս Առաքելյանը որպես ամենակրտսեր մասնակից արժանացել է նաև հատուկ մրցանակի:
Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, Ֆիզմաթ դպրոցին, ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:

Ֆիզմաթ դպրոցի աշակերտների արդյունքները

1. Առաքելյան Սարգիս — 9բ — մաթեմատիկա — ոսկի

2. Ղազարյան Ալեն — 11բ — մաթեմատիկա — արծաթ
3. Աղայան Արսեն — 12դ — ֆիզիկա — արծաթ
4. Հասրաթյան Արեն — 12ա — մաթեմատիկա — արծաթ
5. Գալստյան Միքայել — 11ա — մաթեմատիկա — արծաթ

6. Միրաքյան Կամո — 12գ — մաթեմատիկա — բրոնզ
7. Խաչատրյան Մարտին — 11գ — ինֆորմատիկա — բրոնզ
8. Գալստյան Նարեկ — 11բ — ֆիզիկա — բրոնզ
9. Եգորյան Ծովակ — 11ա — ինֆորմատիկա — բրոնզ
10. Աբրահամյան Վահան — 10ա — ինֆորմատիկա — բրոնզ
12. Քալաշյան Մհեր — 11բ — ինֆորմատիկա — բրոնզ

13. Եգորյան Սևակ — 10ա — ինֆորմատիկա — առանց մրցանակ
14. Ասատրյան Արման — 10ա — մաթեմատիկա — առանց մրցանակ
11. Պողոսյան Սմբատ — 11դ — ֆիզիկա — առանց մրցանակ
15. Մելքոնյան Վահե — 11դ — ֆիզիկա — առանց մրցանակ