2019թ. Ամենախելացին նախագծի մասնակից Ֆիզմաթ դպրոցի հինգ աշակերտներից երեքը ունեցան հաջողություններ…
Ամենախելացին նախագծի ՈսկեԼիգայի հաղթողը Աննա Թովմասյանն է:
Ստարտափ Արմենիա հիմնադրամը Աննային կտրամադրի 1.000.000 ՀՀ դրամ,
Ucom ընկերությունը Աննային հնարավորություն կտա մեկնելու Զագրեբ՝ Նիկոլա Տեսլա ընկերության լաբորատորիա:
Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից Աննան նաև բացառիկ հնարավորություն ունի 1 տարվա ընթացքում մասնակցելու ԲՈԼՈՐ SeasideStartupSummit միջոցռումներին:
Ինչպես նաև հենց Աննային է բաժին հասնում հատուկ ՈսկեԼիգայի համար պատրաստված կրծքանշանը և հաղթողի պատվոգիրը:
ՈսկեԼիգայի եզրափակիչ խաղի արդյունքներով ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ անվանակարգի հաղթողը Արարատ Սահակյանն է: Շատ շուտով ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ինտելեկտուալ և մշակութային հիմնադրամի շնորհիվ Արարատը կմեկնի ԱՄՆ՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, ինչպես նաև Կալիֆոռնիայի համալսարան և մի շարք այլ կրթական ու մշակութային կենտրոններ:
ՈսկեԼիգայի եզրափակիչ խաղի արդյունքներով ՖԻԶԻԿԱ անվանակարգի հաղթողը Կարեն Մնացականյանն է (Ֆիզմաթի շրջանավարտ): Ռուսատոմ Սերվիսի կողմից Կարենը ստացավ նորագույն սերնդի նոութբուք: Բացի այդ, Կարենն առաջիկայում կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ ընկերության գլխամաս, ինչպես նաև կրթական և մշակութային մի շարք կենտրոններ:
Շնորհավորում ենք մեր մասնակիցներին և մրցանակակիրներին: