Ֆիզմաթ դպրոցը՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի Թոփ 10-նյակում

«Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝  ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի։ World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։

2023 հունիսի 15-ին մրցույթի հեղինակ Վիկաս Պոտան, որը Լոնդոնի ամենաազդեցիկ 1000 մարդկանց ցանկում է և Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ «World Economic Forum» (WEF) կողմից ճանաչվել է որպես Երիտասարդ գլոբալ առաջնորդ (Young Global Leader), պաշտոնապես հայտարարեց 10 լավագույն դպրոցների անունները։ Մրցույթը ներկայացնում է այս դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։

 «Յուրաքանչյուր տարի մրցույթի թոփ 10 հաղթող դպրոցներ են այցելում, և լուսաբանում դպրոցի հաղթանակը երկրի առաջին դեմքերը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը և այլոք։  Այս ձեռքբերումը ոչ միայն հաղթանակ է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի համար, այլ նաև հպարտության առիթ է Հայաստանի համար»,-իրադարձությունը մեկնաբանեց Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը։

Մրցույթը ներկայացնում է այս դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։  Հաղթող դպրոցների անունները կհրապարակվեն ս․թ հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $ 50,000 դրամական պարգև։ Հավատացած ենք, որ մրցույթում նման հաջողություն գրանցելը ոչ միայն դպրոցի հաղթանակն է, այլև՝ Հայաստանի։ 

Այս ամենը լուսաբանվում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի լրատվականների կողմից, ինչպիսիք են՝ BBC-ին (անգլ.՝ British Broadcasting Corporation), բրիտանական The Independent-ը, TES-ը, FOX-ը, Yahoo-ն և այլն»։

http://physmath.am/wp-admin/post.php?post=4175&action=edit