19.03.2020 — Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայից ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտներ վերադարձան բրոնզե մեդալներով…

2020 թ․-ի մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Ադիգեյա հանրապետության Մայկոպ քաղաքում անցկացվեց Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադան, որին Հայաստանից մասնակցեցին Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտներ։

Օլիմպիադայում մասնակցել են մոտ 200 աշակերտներ ՌԴ հարավային 14 տարածաշրջաններից և 10 օտարերկրա պետություններից։ Այդ թվում̀ Բելոռուսիա, Բուլղարիա, Ղազախստան, Աբխազիա, Ադրբեջան, Լյուքսենբուրգ,  Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքիա:

Ֆիզմաթ դպրոցի թիմը հանդես եկավ պատանեկան լիգայում և արժանացավ 4 բրոնզե մեդալների: Դպրոցի թիմի բոլոր անդամներն էլ առաջին անգամ էին մասնակցում միջազգային օլիմպիադայի:

Մեր թիմը ներկայացնում էին̀ Գևորգյան Ստեփանը, Պետրոսյան Վյաչեսլավը, Խաչատրյան Հայկը և Մովսիսյան Մարկը:

Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։

Թիմը ղեկավարում էր ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։

22.02.2020 — Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի բացման արարողությունը Ֆիզմաթ դպրոցում

22.02.2020թ—ին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի աշակերտներ:

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին և մաղթել  նրանց հաջողություններ:

17.02.2020 — Հովհաննես Շիրազին նվիրված միջոցառում՝ 9բ դասարանի մասնակցությամբ…

17.02.2020թ-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված միջոցառում՝ 9բ դասարանի մասնակցությամբ (դաստիարակ՝ Լազարյան Անահիտ): Աշակերտները հանդես եկան գեղեցիկ ու տպավորիչ երաժշտական ելույթներով  և ներկայացրեցին Հ.Շիրազի կյանքն ու ստեղծագործական միտքը:

29.01.2020 — Հայոց բանակի ստեղծման 28-ամյակին նվիրված միջոցառում 10դ դասարանի մասնակցությամբ…

29.01.2020թ-ին Ֆիզմաթ դպրոցը ևս նշում է Հայոց բանակի ստեղծման 28-ամյակը: Դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ <Ես քո զինվորն եմ Հայրենիք> վերնագրով միջոցառում 10դ դասարանի (դաստիարակ՝ Ջանոյան Հասմիկ) մասնակցությամբ…

Միջոցառման հյուրն էր Երևանի խորհրդային տարածքի ԿԳ աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ, ազատամարտիկ, մահապարտների ջոկատի անդամ, Ֆիզմաթ դպրոցի լավ բարեկամ Սպարտակ Մաթևոսյանը: Նրա կողմից պատվոգրեր շնորհվեցին Ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանին և գլխավոր հաշվապահ Նազելի Ասլանյանին, իսկ Հուշամեդալի արժանացավ մաթեմատիկայի ուսուցիչ, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Կամո Գասպարյանը:

15.01.2020 — Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայից ֆիզմաթցիները վերադարձան 12 մեդալներով…

2020թ. հունվարի 8-ից 14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադան:
📖 Արդեն 16 տարի շարունակ ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաները մասնակցում են այդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից:
📖 Այս տարի ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում ունեցել է 16 մասնակից, որոնցից 12-ը արժանացել են մեդալների:


Արծաթե մեդալների են արժանացել՝
📌 1. Համբարձումյան Ռուբեն-10-րդ դասարան, մաթեմատիկա
📌 2. Հունանյան Եվա- 12-րդ դասարան, ֆիզիկա
📌 3. Բաղդասարյան Կարեն — 12-րդ դասարան, ֆիզիկա
📌 4. Կոստանյան Էմիլ – 11-րդ դասարան, ինֆորմատիկա

Բրոնզե մեդալների են արժանացել՝
📌 5. Դիլանյան Վաչագան – 12-րդ դասարան, մաթեմատիկա
📌 6. Չթչյան Տիգրան 12-րդ դասարան, մաթեմատիկա
📌 7. Ասատրյան Վահրամ-10-րդ դասարան, մաթեմատիկա
📌 8. Բաբասյան Էրիկ-11-րդ դասարան, մաթեմատիկա
📌 9. Պետիկյան Էլեն- 12-րդ դասարան, մաթեմատիկա-բրոնզ
📌 10. Գևորգյան Նորայր- 12-րդ դասարան, ֆիզիկա
📌 11. Կիրակոսյան Դավիթ -12-րդ դասարան, ֆիզիկա
📌 12. Մարգարյան Դավիթ- 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Առանց մրցանակի արժանացած մասնակիցներ՝

📌 13. Հովհաննիսյան Վահագն — մաթեմատիկա,
📌 14. Հարությունյան Տարոն — մաթեմատիկա,
📌 15. Բեգլարյան Նարեկ — Ինֆորմատիկա,

📌 16. Սուսանյան Ռաֆայել — ինֆորմատիկա:

12.12.2019 — 10ա դասարանի մասնակցությամբ միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին…

12.12.2019թ-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 10ա դասարանի (դաստիարակ՝ Գայանե Մանուկյան) մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին:

Միջոցառմանը իր մասնակցությունն ունեցավ նաև <Նաիրյան> վոկալ անսամբլը:

09.12.2019 — Shanghai Jiao Tong University (SJTU)-ն հրավիրում է շրջանավարտներին 2020/21 ուս․տարվա բակալավրի անգլերեն և չինարեն ծրագրերով ուսանելու…

Shanghai Jiao Tong University (SJTU)-ն հրավիրում է ԵՊՀ-ին առընթեր Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 2019/20 ուս․տարվա շրջանավարտներին վերոհիշյալ համալսարանի 2020/21 ուս․տարվա բակալավրի անգլերեն և չինարեն ծրագրերով ուսանելու։

Shanghai Jiao Tong University (SJTU)-ի մասին

  • Հիմնադրվել է 1896թ․, ՉԺՀ “C9 League”-ի անդամ է, մասնագիտանում է բնական և կիրառական գիտությունների մեջ։
  • “QS World University Ranking 2019”-ում զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը, “ARWU World University Ranking”-ում 82-րդ հորիզոնականը, “ARWU Global Ranking of Academic Subjects 2019”-ի “Engineering” մասնագիտացման 22 ենթամասնագիտություններից 17-ով դասվում են աշխարհի լավագույն 50 համալսարանների շարքին (TOP 50)։
  • Computer Science & Information Systems, Accounting and Finance, Business & Management Studies մասնագիտությունները նույնպես դասվում են աշխարհում լավագույն 50 համալսարանների շարքին։
  • 2019 թվականին SJTU-ի և ԵՊՀ-ին առընթեր Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի միջև ձեռք է բերվել աննախադեպ համաձայնություն, ըստ որի դպրոցի շրջանավարտները հեշտացված կարգով կարող են ուսումնառությունը շարունակել SJTU-ում ՝ հեշտացված ընդունելության պայմաններով։

ՉԻՆԱՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ընդունելության համար անհրաժեշտ է․

  • Առաջադիմության թերթիկ՝անգլերեն լեզվով
  • ՀՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ միասնական քննություններում ցուցաբերած բարձր արդյունքներ(Մաթեմատիկա և Անգլերեն ≥ 18 ) կամ SAT score ≥ 1300(Math score ≥ 650)
  • Ինքնակենսագրություն ՝ անգլերեն լեզվով, դիմորդի ստորագրությամբ
  • 2 երաշխավորագրական նամակ՝անգլերեն լեզվով, երաշխավորողի ստորագրությամբ
  • Օլիմպիադաներում և մրցույթներում ցուցաբերած արդյունքները հաստատող փաստաթղթեր

*Չինարեն լեզվով ծրագրեր ընդունված շրջանավարտները անցնելու են մեկամյա լեզվի նախապատրաստական կուրս, որը հաջողությամբ անցնելու ու չինարեն լեզվի իմացության HSK5(C1) մակարդակին հասնելու դեպքում կսկսեն ուսումըլ իրենց մասնագիտությամբ SJTU-ում։

ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ընդունելության համար անհրաժեշտ է․

  • Առաջադիմության թերթիկ՝անգլերեն լեզվով
  • TOEFL (iBT) ≥ 85 կամ IELTS ≥0
  • SAT score ≥ 1300(Math score ≥ 650)
  • Ինքնակենսագրություն ՝ անգլերեն լեզվով, դիմորդի ստորագրությամբ
  • 2 երաշխավորագրական նամակ՝անգլերեն լեզվով, երաշխավորողի ստորագրությամբ
  • Օլիմպիադաներում և մրցույթներում ցուցաբերած արդյունքները հաստատող փաստաթղթեր

**Անգլերեն լեզվով սովորող ուսանողները ՉԵՆ ունենալու նախապատրաստական լեզվի կուրս, սակայն ավարտական դիպլոմ ստանալու համար նրանց չինարեն լեզվի իմացությունը պետք է լինի գոնե HSK4(B2)։

***Թե՛ անգլերեն, թե՛ չինարեն ծրագրերով դիմող շրջանավարտները պետք է նաեվ անցնեն հարցազրույց  On-line տարբերակով, անգլերեն լեզվով։

Կրթաթոշակի պայմանները

SJTU ընդունված շրջանավարտները ստանում են Շանհայի կառավարության A դասի կրթաթոշակ, որը ամբողջական կրթաթոշակ է,  և ծածկում է բոլոր ծախսերը, որոնք են․

  • Ուսման վարձ
  • Բնակություն հանրակացարանում
  • Բժշկական ապահովագրություն
  • Ամսական 2500CNY(մոտավորապես $350) կրթաթոշակ

Դիմելու համար, անհրաժեշտ է

  • ԱՆԳԼԵՐԵՆ ԾՐԱԳՐՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ մինչև 2020թ ԱՊՐԻԼԻ 15-ը լրացնեն դիմումը https://apply.commonapp.org
  • ՉԻՆԱՐԵՆ ԾՐԱԳՐՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ մինչև 2020թ ԱՊՐԻԼԻ 30-ը լրացնեն դիմումը https://apply.sjtu.edu.cn

27.11.2012 — Գևորգ Էմինի 100 ամյակին նվիրված միջոցառում՝ 9գ դասարանի մասնակցությամբ…

27.11.2012թ-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգ Էմինի 100 ամյակին նվիրված միջոցառում 9գ դասարանի մասնակցությամբ (դաստիարակ՝ Հռիփսիմե Կիրակոսյան):