Գլխավոր

Սիրելի ուսուցիչներ,

 Ուսուցչի տոնի գեղեցիկ առիթով, իմ շնորհավորանքներն եմ հայտնում Ձեզ և մաղթում առողջություն, հոգեկան խաղաղություն, ստեղծագործ ոգի և անվերջ սեր ձեր կարևոր գործում:

Հարգանքն առ ուսուցիչ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող, առ հայրենիք, քանի որ ուսուցչի կերպարը՝ իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, հավասարազոր է արժեքներից բարձրագույնին

Տնօրենություն

Հայաստանի բանկերի միությունը՝ միջազգային օլիմպիադաների մասնակիցների կողքին

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի բանկերի միությունը հանդես է եկել կրթական աջակցության կարևոր նախաձեռնությամբ՝ աջակցություն տրամադրելով Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցին:
Աջակցությունը միտված է խթանելու այն մասնագետների աշխատանքը, ովքեր մասնակցում են Հայաստանի թիմերի պատրաստմանը միջազգային առարկայական օլիմպիադաներին։ Այս քայլը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ներկայությունը միջազգային կրթական մրցույթներում և աջակցել այն աշակերտներին, ովքեր իրենց գիտելիքներով ներկայացնում են երկիրը համաշխարհային հարթակում։
«Նոր ուսումնական տարին բացվում է վստահության ու համագործակցության կարևոր ուղերձով։ Հայաստանի բանկերի միությունը կարևորում է կրթության դերը և ուրախ է լինել այդ ճանապարհի գործընկերը։ Մենք հավատում ենք՝ այսօր սատարելով տաղանդավոր երիտասարդներին, ներդրում ենք անում Հայաստանի ապագայի մեջ», – նշել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։
Երևանի Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի բանկերի միությանը`շեշտելով, որ նման նախաձեռնությունները խթանում են կրթական գերազանցությունը, բարձրացնում են դպրոցի հեղինակությունն ու մղում նոր հաջողությունների։

Ֆիզմաթ դպրոցը «Վարկանիշ» ընկերության կողմից անցկացվող <THE LEADER 2025» մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Կրթական համակարգում 60-ամյա ոսկե հետագիծ» անվանակարգի կրողը․․․

ՖԻԶՄԱԹՑԻՆԵՐԸ դիմավորում են ՖԻԶՄԱԹՑԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ

Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած Ժաուտիկովյան Միջազգային 21-րդ Օլիմպիադայում Մաթեմատիկա, Ֆիզիկա և Ինֆորմատիկա առարկաներից ֆիզմաթցիները վերադարձան 11 մեդալով՝ 2 ոսկի, 6 արծաթ, 3 բրոնզ:

Շնորհավորում ենք և ավելի մեծ հաջողություններ մաղթում։