Գեորգի Առուշանյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնը իր այցելուներին ծանոթացնում է մեր դպրոցի հիմնադիր Արտաշես Շահինյանի, տնօրեն Գեորգի Առուշանյանի կենսագրությանը, մասնագիտական գործունեությանը, նրանց կյանքի կարևորագույն իրադարձություններին ու հիշարժան դեպքերին:
Գեորգի Առուշանյանի անվան գեղագիտական կենտրոնը՝ ղեկավար Գայանե Ներսիսյանի գլխավորությամբ, դպրոցի մշակութային բարի ավանդույթների շարունակողն է եղել, բազմաբովանդակ միջոցառումների նախաձեռնողն ու կազմակերպողը:
Ավանդույթը շարունակվում է և գեղագիտական կենտրոնը շարունակում է գործել, որպես Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի թանգարան, որտեղ պահվում են դպրոցի պատմությունը, հաջողությունների ձեռք բերման հուշագրությունները, նկարների ժողովածու և տեսաֆիլմեր։