03.09.2026 - Հայտարարվում է մրցույթ ուսուցչի թափուր տեղի համար
Երևանի Ա.Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ ԿԳՄՍՆ Ա.Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի
«Անգլերեն» /12 դասաժամ/,
«Հայոց լեզու և գրականություն» /8 դասաժամ/
<Հանրահաշիվ> /10 դասաժամ/,
<Երկրաչափություն>/ 6 դասաժամ/,
առարկաների ուսուցչի թափուր տեղի համար:
Կից ներկայացվում է հայտարարության տեքստը։
Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը 10 աշխատանքային օրվա ընթացքում ԴԿՏՀ֊ում լրացնում է դիմումը և մուտքագրում հետևյալ փաստաթղթերի պատճենները` դիմում, ինքնակենսագրություն/ Ձև 1/, 1 լուսանկար 3x4 չափի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ/ դիպլոմ/,միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում`միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՝աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը/ առկայության դեպքում/, - այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ, հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/, - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: ՀՀ կառավարության 2022 թ ապրիլի 28-ի N596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն/մասնակցած լինելու դեպքում/։ Մասնակիցը ներբեռնված փաստաթղթերի բնօրինակները մրցույթի օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն ներկայացնում է տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձին, որը դրանք համեմատում է ԴԿՏՀ֊ում ներբեռնված փաստաթղթերի հետ, ինչից հետո նույն օրը բնօրինակները վերադարձնում է մասնակցին։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը համեմատելու գործընթացն իրականացվում է սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Ա.Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում, հասցեն՝ ք.Երևան, Ազատության պող.2-րդ նրբ. թիվ 9: Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 20-13-10 հեռախոսահամարով:
