17.01.2026 — Ֆիզմաթցիները վերադարձան 2 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալներով Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայից.. Posted on 20 Հունվարի, 202620 Հունվարի, 2026 by narine Ուրախ ենք հայտնել, որ Ֆիզմաթի սովորողները 11 մեդալ են նվաճել Ալմաթիում հունվարի 10-15-ը կայացած Ժաուտիկովյան օլիմպիադայում։ Մեդալակիրներն են՝ Մաթեմատիկա Սարգիս Առաքելյան /ոսկե մեդալ/ Արսեն Մակարյան /ոսկե մեդալ/ Արման Ասատրյան /արծաթե մեդալ/ Նարե Սմբատյան /բրոնզե մեդալ/ Գրիգոր Սամվելյան /բրոնզե մեդալ/ Ֆիզիկա Գոռ Հովսեփյան /բրոնզե մեդալ/ Դավիթ Սահակյան /բրոնզե մեդալ/ Ինֆորմատիկա Տիգրան Մացակյան /բրոնզե մեդալ/ Վահան Աբրահամյան /բրոնզե մեդալ/ Մակար Դիլանյան /բրոնզե մեդալ/ Վահագն Գյոզալյան /բրոնզե մեդալ/ Այս տարի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցում էին 16 երկրների շուրջ 60 թիմեր և անկախ մասնակիցներ՝ ընդհանուր առմամբ մոտ 700 աշակերտ։ Շնորհավորում ենք բոլորին։