Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 11զ դասարանը (դաստիարակ՝ Մ.Ներսեսյան) ներկայացրեց <Արդարության ձայնը> վերնագրով միջոցառում, որը նվիրված էր Սողոմոն Թեհլերյանին՝ մի անձի, որի անունը հավերժ կապված է արդարության պայքարի և պատմական հիշողության պահպանման հետ:
Նրա այդ քայլը դարձավ 1.5 միլիոն հայերի արդարության հատուցում:
Այս միջոցառումը հիշեցրեց, թե որքան կարևոր է ճանաչել մեր պատմությունը, գնահատել արդարության համար պայքարած հերոսներին և պահպանել ազգային հիշողությունը:


























































