16.04.2025 — Կոսովոյում Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայից աղջիկները վերադարձան բրոնզե մեդալներով․․

11-17․04․2025թ․ Կոսովոյում անցկացվեց Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադան։
Օլիմպիադային առաջին անգամ մասնակցեց Հայաստանի թիմը։ Մեր աղջիկները փայլուն հանդես եկան և թիմի բոլոր անդամները նվաճեցին բրոնզե մեդալներ.
Նարե Սմբատյան, ֆիզմաթ դպրոց,
Մանե Երիցյան, ֆիզմաթ դպրոց,
Արփի Պրազյան, ֆիզմաթ դպրոց,
Քրիստինա Հայրապետյան, «Քվանտ» վարժարան։
Թիմը ղեկավարեցին Նարեկ Մկրտումյանն ու  Վաչագան Դիլանյանը։
Շնորհավոր բոլորի՛ս։

31.03.2025 — Միջոցառում՝ <Կինոն և Տ.Մանսուրյանը> խորագրով..

Ֆիզմաթ դպրոցի 10ա դասարանի մասնակցությամբ (դասղեկ՝ Գ. Մանուկյան) տեղի ունեցավ “Կինոն և Տ.Մանսուրյանը” խորագրով միջոցառումը:

Այս միջոցառման ընթացքում աշակերտները անդրադարձան Տիգրան Մանսուրյանի երաժշտական ժառանգությանը կինոարվեստում՝ ներկայացնելով նրա ստեղծագործությունների ազդեցությունը հայկական և համաշխարհային ֆիլմերում։ Հանդեսը ներառում էր երաժշտական կատարումներ, վերլուծություններ և տեսաշարեր Մանսուրյանի կինոժապավեններից։

         

28.02.2025 — Ֆիզմաթ դպրոցը մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Կրթական համակարգում 60-ամյա ոսկե հետագիծ» անվանակարգի կրողը…

Ֆիզմաթ դպրոցը՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի Թոփ 10-նյակում

Հանրային կարծիքի ուսումնասիրման և գնահատման արդյունքում «Վարկանիշ» ընկերության կողմից անցկացվող
<THE LEADER 2025> մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Կրթական համակարգում 60-ամյա ոսկե հետագիծ» անվանակարգի կրողը…
🥇 60-ամյա գործունեություն, հազարավոր շրջանավարտներ, բնագիտական մտքի կարկառուն ներկայացուցիչներ, միջազգային համբավ ունեցող մտավորականներ…
🥇«The World’s Best School Prize» մրցույթում՝ աշխարհի 10 լավագույն դպրոցների շարքերում…
🥇 Սա կրթական հեղափոխություն է՝ նորարարական մեթոդներով ու անհավատալի արդյունքներով։
🥇 Դպրոցի սաների հաջողությունները միջազգային օլիմպիադաներում անժխտելի վկայությունն են այն փաստի, որ դպրոցն եղել և մնում է ֆիզիկամաթեմատիկական առարկաների գծով առաջատարը հանրապետության դպրոցների շրջանում:
🥇 Կրթական այս մոդելը արդեն իսկ վերածվել է հաղթանակների շրջապտույտի...
  

2025թ-ի Ժաուտիկովյան Միջազգային 21-րդ Օլիմպիադայի արդյունքները․․

Հունվարի 13-17 ը 15 երկրների ավելի քան 90 թիմեր (600-ից ավելի մասնակից) Ղազախստանի Աստանա քաղաքում մասնակցեցին Ժաուտիկովյան Միջազգային 21-րդ Օլիմպիադային Մաթեմատիկա, Ֆիզիկա և Ինֆորմատիկա առարկաներից:
Մեր դպրոցը ունենալով 14 մասնակից (6 մաթեմատիկա, 4 ֆիզիկա, 4 ինֆորմատիկա) արժանացավ 11 մեդալի՝ 2 ոսկի, 6 արծաթ, 3 բրոնզ:
Թիմի ղեկավարներ․
1. Ասատրյան Գուրգեն – մաթեմատիկայի ուսուցիչ
2. Գրիգորյան Սուրեն- մաթեմատիկայի ուսուցիչ,
3. Կուրղինյան Բիլոր- ֆիզիկայի խմբակի ղեկավար։
Մասնակիցներ․
  1.  Գալստյան Միքայել- 12-րդ դասարան, մաթեմատիկա - ոսկե մեդալ
  2.  Առաքելյան Սարգիս- 10-րդ դասարան, մաթեմատիկա - ոսկե մեդալ
  3.  Ղազարյան Ալեն- 12-րդ դասարան, մաթեմատիկա - արծաթե մեդալ
  4.  Ասատրյան Արման- 11-րդ դասարան, մաթեմատիկա - արծաթե մեդալ
  5.  Մակարյան Արսեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա - արծաթե մեդալ
  6.  Հասրաթյան Գոռ – 12-րդ դասարան, ֆիզիկա - արծաթե մեդալ
  7.  Քալաշյան Մհեր- 12-րդ դասարան, ինֆորմատիկա - արծաթե մեդալ
  8.  Խաչատրյան Մարտին- 12-րդ դասարան, ինֆորմատիկա - արծաթե մեդալ
  9.  Պողոսյան Սմբատ- 12-րդ դասարան, ֆիզիկա - բրոնզե մեդալ
  10.  Եգորյան Ծովակ- 12-րդ դաս ինֆորմատիկա - բրոնզե մեդալ
  11. Եղիազարյան Միքայել - 11-րդ դասարան, մաթեմատիկա - բրոնզե մեդալ
  12.  Գալստյան Նարեկ – 12-րդ դասարան, ֆիզիկա
  13. Հայրապետյան Դավիթ -12-րդ դասարան, ֆիզիկա
  14. Աբրահամյան Վահան- 11-րդ դասարան, ինֆորմատիկա

ՖԻԶՄԱԹՑԻՆԵՐԸ դիմավորում են ՖԻԶՄԱԹՑԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ

21.07-22.08.2024թ — Ինֆորմատիկայի Եվրոպայի օլիմպիադաներ․․

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ օլիմպիադա - Նիդեռլանդներ

21.07-27.07.2024թ․-  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ֆիզմաթ դպրոցի մասնակիցներ՝

  1. Պրազյան Արփի - 11-րդ դասարան – բրոնզե մեդալ,
  2. Խաչատրյան Նարե - 11-րդ դասարան – առանց մրցանակի

Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանիների 8-րդ օլիմպիադա - Մոլդովա

16.08-22.08.2024թ․-  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանիների 8-րդ օլիմպիադա-2024թ

Ֆիզմաթ դպրոցի մասնակիցներ՝

            1. Մացակյան Տիգրան -  9-րդ դասարան – բրոնզե մեդալ,
            2. Գյոզալյան Վահագն -  9-րդ դասարան - գովասանագիր։

04.05.2024 — Գիտաժողով <Այբ>կրթահամալիրում

Ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Մակարյանի պատրաստած ինքնաշեն ինկուբատորը այսօրվա Այբ կրթահամալիրի կողմից կազմակերպած գիտաժողովում արժանացավ փորձարարական մասի լավագույնների լավագույն մրցանակին:

Դիտել տեսանյութը...

20.03.2024թ — Միջոցառում՝ “Սայաթ Նովայից Առնո Բաբաջանյան” խորագրով..

Մարտի 18ին ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 7ա և 8ա դասարանների մասնակցությամբ (դասղեկ՝ Ա. Գյլուլխանդանյան) տեղի ունեցավ “Սայաթ Նովայից Առնո Բաբաջանյան” խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ կոմպոզիտորներին:

14․03․2024 — Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրվա կապակցությամբ․․

π 3,1415926535 8979323846 …

Մարտի 14 — ը մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրն է։ 
✔️2019 թվականին պի թվի օրը հայտարարվել է մաթեմատիկայի միջազգային օր։
✔️Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ (մաթ.ճակատամարտ) 10-րդ և 11-րդ թվով տասը դասարանների միջև:
✔️Մոտ մեկ ժամ տևած բաց մրցույթի արդյունքում ամենաշատ միավոր հավաքած 3 դասարաններ որպես հաղթողներ ստացան վկայականներ: