25.02.2026-Ֆիզմաթ դպրոցի հյուրն էր փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը..

Այսօր  Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ մասնագիտացված դպրոց հյուրնկալվեց Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն և Աշխարհի կրկնակի գավաթակիր Սարգիս  Ստեփանյանը:
 Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների կողմից  Սարգիս  Ստեփանյանը արժանացավ անկեղծ ու ջերմ ընդունելության։Խոնարհումով ու լռությամբ  Ս.Տեփանյանը 7ա և 7բ դասարանների աշակերտների հետ հարգանքի տուրք մատուցեց մեր նահատակների հիշատակի առաջ։ Դպրոցի հանդիսությունների դահլիճում ջերմ հանդիպումը շարունակվեց:  Ս.Տեփանյանը  աշակերտների տված հարցադրումների շրջանակներում պատմեց և ներկայացրեց հետաքրքիր դրվագներ իր անցած ուղղուց, որը ոգեշնչեց ներկաներին իր կամքի ոժով, հայրենասիրությամբ, լավատեսությամբ:

19.02.2026-Կնքվեց եռակողմ համագործակցություն ֆիզմաթ դպրոցի հետ..

Շարունակում ենք աջակցել ապագա մաթեմատիկոսներին

📐
Telcell-ը, որպես @koreez.am կրթական ծրագրի ռազմավարական գործընկեր, այս տարի ևս կնքեց եռակողմ համագործակցություն @koreez.am կրթական ծրագրի և ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի հետ:
Ի դեպ, Koreez-Telcell-Physmath մաթեմատիկական մրցույթն այս տարի մեկնարկում է ընդլայնված հնարավորություններով՝ 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար:
Դե իսկ մասնակցության վճարումները հարմար կատարելու հնարավորությունը շարունակելու է ընձեռել Telcell Wallet-ը: