25.02.2026-Ֆիզմաթ դպրոց այցելեց փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը..

Այսօր  Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ մասնագիտացված դպրոց հյուրնկալվեց Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն և Աշխարհի կրկնակի գավաթակիր Սարգիս  Ստեփանյանը:
 Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների կողմից  Սարգիս  Ստեփանյանը արժանացավ անկեղծ ու ջերմ ընդունելության։Խոնարհումով ու լռությամբ  Ս.Տեփանյանը 7ա և 7բ դասարանների աշակերտների հետ հարգանքի տուրք մատուցեց մեր նահատակների հիշատակի առաջ։ Դպրոցի հանդիսությունների դահլիճում ջերմ հանդիպումը շարունակվեց  և  Ս.Տեփանյանը պատմեց և ներկայացրեց հետաքրքիր պատմություններ աշակերտների տված հարցադրումների շրջանակներում:
Posted in Հայտարարությւններ.