Այսօր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ մասնագիտացված դպրոց հյուրնկալվեց Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն և Աշխարհի կրկնակի գավաթակիր Սարգիս Ստեփանյանը:
Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների կողմից Սարգիս Ստեփանյանը արժանացավ անկեղծ ու ջերմ ընդունելության։Խոնարհումով ու լռությամբ Ս.Տեփանյանը 7ա և 7բ դասարանների աշակերտների հետ հարգանքի տուրք մատուցեց մեր նահատակների հիշատակի առաջ։ Դպրոցի հանդիսությունների դահլիճում ջերմ հանդիպումը շարունակվեց: Ս.Տեփանյանը աշակերտների տված հարցադրումների շրջանակներում պատմեց և ներկայացրեց հետաքրքիր դրվագներ իր անցած ուղղուց, որը ոգեշնչեց ներկաներին իր կամքի ոժով, հայրենասիրությամբ, լավատեսությամբ:





















































