28.02.2025 — Ֆիզմաթ դպրոցը մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Կրթական համակարգում 60-ամյա ոսկե հետագիծ» անվանակարգի կրողը…

 

Հանրային կարծիքի ուսումնասիրման և գնահատման արդյունքում «Վարկանիշ» ընկերության կողմից անցկացվող
<THE LEADER 2025> մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Կրթական համակարգում 60-ամյա ոսկե հետագիծ» անվանակարգի կրողը…
🥇 60-ամյա գործունեություն, հազարավոր շրջանավարտներ, բնագիտական մտքի կարկառուն ներկայացուցիչներ, միջազգային համբավ ունեցող մտավորականներ…
🥇«The World’s Best School Prize» մրցույթում՝ աշխարհի 10 լավագույն դպրոցների շարքերում…
🥇 Սա կրթական հեղափոխություն է՝ նորարարական մեթոդներով ու անհավատալի արդյունքներով։
🥇 Դպրոցի սաների հաջողությունները միջազգային օլիմպիադաներում անժխտելի վկայությունն են այն փաստի, որ դպրոցն եղել և մնում է ֆիզիկամաթեմատիկական առարկաների գծով առաջատարը հանրապետության դպրոցների շրջանում:
🥇 Կրթական այս մոդելը արդեն իսկ վերածվել է հաղթանակների շրջապտույտի...
  

24․05․2024- <Վերջին զանգը> Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում

Այսօր Ֆիզմաթ դպրոցում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Վերջին զանգի կապակցությամբ:

Ֆիզմաթ դպրոցի տնօրինություն

05.04.2024 -Ամենամյա միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային․․

Ամեն տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով Ֆիզմաթ դպրոցը մասնակցում է մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ծրագրերին :
Ապրիլի 5–ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված Ֆրանկոֆոնիային, որը կազմակերպել էր ֆրանսերենի ուսուցչուհի Մարիետա Հարությունյանը։

20.03.2024թ — Միջոցառում՝ “Սայաթ Նովայից Առնո Բաբաջանյան” խորագրով..

Մարտի 18ին ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 7ա և 8ա դասարանների մասնակցությամբ (դասղեկ՝ Ա. Գյլուլխանդանյան) տեղի ունեցավ “Սայաթ Նովայից Առնո Բաբաջանյան” խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ կոմպոզիտորներին:

14․03․2024 — Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրվա կապակցությամբ․․

π 3,1415926535 8979323846 …

Մարտի 14 — ը մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրն է։ 
✔️2019 թվականին պի թվի օրը հայտարարվել է մաթեմատիկայի միջազգային օր։
✔️Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ (մաթ.ճակատամարտ) 10-րդ և 11-րդ թվով տասը դասարանների միջև:
✔️Մոտ մեկ ժամ տևած բաց մրցույթի արդյունքում ամենաշատ միավոր հավաքած 3 դասարաններ որպես հաղթողներ ստացան վկայականներ:

16.01.2024 — Կորիզ կրթական ծրագիրն ու Ֆիզմաթ դպրոցը մեկնարկում են համադպրոցական մաթեմատիկական արշավ

Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված  ԵՊՀ-ինառընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։

«Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Գրանցվել կարող են  ՀՀ տարածքում գործող  հանրակրթական  դպրոցների բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները։

«Dasaran կրթական ծրագրի և Koreez կրթական շարժման հիմնադիր Սուրեն Ալոյանը նշեց, որ  այս համագործակցությունով մենք պաշտոնապես ուզում ենք մաթեմատիկան ճանաչել որպես Հայաստանի առաջընթացի կարևորագույն հենասյուն և տեխնոլոգիական զարգացման առանցք։

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն ընդգծեց, որ արշավի մեկնարկով կփորձեն մաթեմատիկայի դերն էլ ավելի բարձրացնել:

«Համադպրոցական մրցույթը կլինի ամբողջ Հայաստանի աշակերտների համար, որը,  մեր դպրոցի օրինակից ելնելով, մեկ անգամ ևս կոգեշնչի բոլոր աշակերտներին: Սա նաև մեր դպրոցի համար է կարևոր, քանի որ մենք միշտ հայտնաբերում ենք մեծ ընդունակություններով աշակերտներին, իսկ այս արշավի միջոցով մենք ևս մեկ հնարավորություն կունենանք բացահայտել լավագույններին: Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն»,- ասաց Սարգսյանը:

Մրցույթը բաղկացած է երկու՝ առցանց և առկա  փուլերից և մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։

 

28.11.2023-Միջոցառում 9դ դաս. մասնակցությամբ՝ <Ազգային ոգին> թեմայով…

Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել մեկ նպատակով՝ տալ ուսյալ քաղաքացիներ:

Վ.Բելինսկի

Այս անգամ Ֆիզմաթ դպրոցում, 9դ դասարանի (դաստիարակ՝ Մ.Հարությունյան) կողմից հնչում է ազգային ոգին՝ազգային-ազատագրական երգերի ու պարերի հետ համեմված հայոց մեծերից  Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծություններով:

Ֆիզմաթ դպրոցում զարգացումը մենք տանում ենք ներդաշնակ՝ ինչպես ֆիզիկականը, այնպես էլ էսթետիկականը, ազգայինը և բարոյականը: