19.02.2026-Կնքվեց եռակողմ համագործակցություն ֆիզմաթ դպրոցի հետ..

Շարունակում ենք աջակցել ապագա մաթեմատիկոսներին

📐
Telcell-ը, որպես @koreez.am կրթական ծրագրի ռազմավարական գործընկեր, այս տարի ևս կնքեց եռակողմ համագործակցություն @koreez.am կրթական ծրագրի և ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի հետ:
Ի դեպ, Koreez-Telcell-Physmath մաթեմատիկական մրցույթն այս տարի մեկնարկում է ընդլայնված հնարավորություններով՝ 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար:
Դե իսկ մասնակցության վճարումները հարմար կատարելու հնարավորությունը շարունակելու է ընձեռել Telcell Wallet-ը:

Ֆիզմաթ դպրոցը տոնում է իր 60-րդ հոբելյանը

2025թ-ին լրացավ Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի հիմնադրման 60-րդ ամյակը: Դպրոցը կրկին մեծ շուքով նշեց տարելիցը և Հոբելյանական միջոցառմանը ներկա գտնվեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նաև Ֆիզմաթ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, մանկավարժական կազմը, աշակերտները և հրավիրյալ հյուրերը:
Ֆիզմաթ դպրոցը շարունակելու է իր կարևոր առաքելությունը՝ կրթելով և դաստիարակելով նորանոր աշակերտների, որոնք անկասկած կդառնան մեր երկրի գիտական ու տեխնոլոգիական զարգացման ապագա հիմնասյուները։

Սիրելի ուսուցիչներ

Ուսուցչի տոնի գեղեցիկ առիթով, իմ շնորհավորանքներն եմ հայտնում Ձեզ և մաղթում առողջություն, հոգեկան խաղաղություն, ստեղծագործ ոգի և անվերջ սեր ձեր կարևոր գործում:
Հարգանքն առ ուսուցիչ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող, առ հայրենիք, քանի որ ուսուցչի կերպարը՝ իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, հավասարազոր է արժեքներից բարձրագույնին
Տնօրենություն

23․05․2025- <Վերջին զանգը> Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում

Այսօր Ֆիզմաթ դպրոցում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Վերջին զանգի կապակցությամբ:

Ֆիզմաթ դպրոցի տնօրինություն

30․04․2025թ — 7գ դասարանը ներկայացրեց միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետին․․

Ֆիզմաթ դպրոցի 7գ դասարանի կողմից (դասղեկ՝ Անուշ Հակոբյան) Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետին:

17.04.2025 -Ամենամյա միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային․․

Ամեն տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով Ֆիզմաթ դպրոցը մասնակցում է մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ծրագրերին :
Ապրիլի 17–ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված Ֆրանկոֆոնիային, որը կազմակերպել էր ֆրանսերենի ուսուցչուհի Մարիետա Հարությունյանը։

31.03.2025 — Միջոցառում՝ <Կինոն և Տ.Մանսուրյանը> խորագրով..

Ֆիզմաթ դպրոցի 10ա դասարանի մասնակցությամբ (դասղեկ՝ Գ. Մանուկյան) տեղի ունեցավ “Կինոն և Տ.Մանսուրյանը” խորագրով միջոցառումը:

Այս միջոցառման ընթացքում աշակերտները անդրադարձան Տիգրան Մանսուրյանի երաժշտական ժառանգությանը կինոարվեստում՝ ներկայացնելով նրա ստեղծագործությունների ազդեցությունը հայկական և համաշխարհային ֆիլմերում։ Հանդեսը ներառում էր երաժշտական կատարումներ, վերլուծություններ և տեսաշարեր Մանսուրյանի կինոժապավեններից։

         

28.02.2025 — Ֆիզմաթ դպրոցը մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Կրթական համակարգում 60-ամյա ոսկե հետագիծ» անվանակարգի կրողը…

Ֆիզմաթ դպրոցը՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի Թոփ 10-նյակում

Հանրային կարծիքի ուսումնասիրման և գնահատման արդյունքում «Վարկանիշ» ընկերության կողմից անցկացվող
<THE LEADER 2025> մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Կրթական համակարգում 60-ամյա ոսկե հետագիծ» անվանակարգի կրողը…
🥇 60-ամյա գործունեություն, հազարավոր շրջանավարտներ, բնագիտական մտքի կարկառուն ներկայացուցիչներ, միջազգային համբավ ունեցող մտավորականներ…
🥇«The World’s Best School Prize» մրցույթում՝ աշխարհի 10 լավագույն դպրոցների շարքերում…
🥇 Սա կրթական հեղափոխություն է՝ նորարարական մեթոդներով ու անհավատալի արդյունքներով։
🥇 Դպրոցի սաների հաջողությունները միջազգային օլիմպիադաներում անժխտելի վկայությունն են այն փաստի, որ դպրոցն եղել և մնում է ֆիզիկամաթեմատիկական առարկաների գծով առաջատարը հանրապետության դպրոցների շրջանում:
🥇 Կրթական այս մոդելը արդեն իսկ վերածվել է հաղթանակների շրջապտույտի...