Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել մեկ նպատակով՝ տալ ուսյալ քաղաքացիներ:
Վ.Բելինսկի
Այս անգամ Ֆիզմաթ դպրոցում, 9դ դասարանի (դաստիարակ՝ Մ.Հարությունյան) կողմից հնչում է ազգային ոգին՝ազգային-ազատագրական երգերի ու պարերի հետ համեմված հայոց մեծերից Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծություններով:
Ֆիզմաթ դպրոցում զարգացումը մենք տանում ենք ներդաշնակ՝ ինչպես ֆիզիկականը, այնպես էլ էսթետիկականը, ազգայինը և բարոյականը:
Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8ա դասարանը (դաստիարակ՝ Գայանե Մանուկյան) ներկայացրեց միջոցառում` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։ Աշակերտները ներկայացրեցին Շառլ Ազնավուրի կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։ Կատարեցին նրա հանրահայտ երգերից, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին: Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով մշակութային հարուստ ժառանգություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաների բացմանը:
Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն: Ծրագիրն արժանացել է հավանության և կյանքի կոչվել:
Դպրոցի ձեղնահարկում բացվել է նաև ֆիզմաթ դպրոցի լավագույն մանկավարժներից մեկի՝ երջանկահիշատակ ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանի անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, որի հովանավորը նրա ընտանիքն է:
Դպրոցի նախկին սան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի աջակցությամբ բացվել է «Արմաթ», ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, այսօր KRISP ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հովանավորությամբ բացվել է ինժեներական, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Հայկ Չոբանյանի օժանդակությամբ՝ «Արմաթն օդում» լաբորատորիաները:
Հանդիսավոր արարողության սկիզբն ազդարարելուց և կարմիր ժապավենը կտրելուց հետո բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը:
Նա շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի բոլոր աջակիցներին՝ հայտնելով իր երախտագիտությունը:
2023թ․ մարտի 6-ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում ֆիզմաթցի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ 11ա դասարանի (դաստ․ Դոնարա Նավասարդյան) աշակերտների մասնակցությամբ։
Ներկա էին հերոսների ընտանիքների անդամները, ուսուցիչներ, աշակերտներ։
Հուշ-ցերեկույթում աշակերտները անդրադարձան ֆիզմաթցի հերոսների կյանքին, նրանց անձնուրաց հայրենասիրության մասին, փորձեցին պատմել ու ճանաչելի դարձնել նրանց՝ Հովհաննես Ավագյանի, Հակոբ Ռոստոմյանի, Արմենակ Սարգսյանի, Դավիթ Յակովլևի, Ռուբեն Համբարձումյանի, Ազատ Գևորգյանի, Կարո Հովագիմյանի կյանքի, հայրենիքն ատամներով պաշտպանելու հերոսական դրվագներին։
Ապրիլի 29-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8բդասարանը (դասղեկ՝ Աղավնի Սարգսյան) բեմադրեց <Գնամեռի, արիսիրեմ> պիեսը:
Միջոցառման հյուրերն էին՝
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Աշոտ Շահբազյանը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Սանթրոսյանը և արտիստ Սիփան Զադոյանը:
Այսօր ժամը 13:00-ին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի նահատակված Ֆիզմաթ և Ուսում դպրոցների սաների հիշատակի հուշարձան-խաչքարի բացման արարողությունը, որին ներկա էին հերոսների հարազատները, դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:
Հուշարձան-խաչքարի բացումը իրականացրեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և գնդապետ Հովհաննես Ավագյանի այրին։ Տեղի ունեցավ հուշաքարի օծման արարողություն մեր հերոսների հարազատների հետ։
Փա՜ռք մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակներին…
06.05.2021թ․ Ֆիզմաթ դպրոցի Հրաձգարանի բացման արարողությունը կատարեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը և Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և շատ հյուրեր`
Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյան,
Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյան,
Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյան,
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ, գնդապետ Արեն Սարգսյան,
Գնդապետ Արմեն Հայրապետյան։
Դպրոցի պուրակում ֆիզմաթցիները տնկեցին եղևնի և տեղադրվեց հուշաքար՝ նվիրված Հայրենիքի համար զոհված ֆիզմաթցիների հիշատակին։
10.03.2021թ. Ֆիզմաթ դպրուցում տեղի ունեցավ <Հայաստան ասելիս…> վերնագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված էր <Ճանաչել Հայաստանը> թեմային, որտեղ հեղինակը՝ Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուչուհի Աստղիկ Ղազարյանը, փորձել էր իր լուսանկարների միջոցով ներկայացնել Հայաստանի հրաշալի բնությունը և գեղատեսիլ վայրերը: