06.12.2021-Հանուն հայրենիքի նահատակված Ֆիզմաթ և Ուսում դպրոցների սաների հիշատակի հուշարձան-խաչքարի բացումը․․․

Այսօր ժամը 13:00-ին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի նահատակված Ֆիզմաթ և Ուսում դպրոցների սաների հիշատակի հուշարձան-խաչքարի բացման արարողությունը, որին ներկա էին հերոսների հարազատները, դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:

Հուշարձան-խաչքարի բացումը իրականացրեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և գնդապետ Հովհաննես Ավագյանի այրին։ Տեղի ունեցավ հուշաքարի օծման արարողություն մեր հերոսների հարազատների հետ։

 
Փա՜ռք մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակներին…
 
 
 

06.05.2021թ-Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ Հրաձգարանի բացումը․․․

06.05.2021թ․ Ֆիզմաթ դպրոցի Հրաձգարանի բացման արարողությունը կատարեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը և Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։  Ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և շատ հյուրեր`

  1. Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյան,
  2. Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյան,
  3. Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյան,
  4. ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ, գնդապետ Արեն Սարգսյան,
  5. Գնդապետ Արմեն Հայրապետյան։

Դպրոցի պուրակում ֆիզմաթցիները  տնկեցին եղևնի  և տեղադրվեց հուշաքար՝ նվիրված Հայրենիքի համար զոհված ֆիզմաթցիների հիշատակին։

10.03.2021 — <Հայաստան ասելիս...> ցուցահանդեսի բացումը Ֆիզմաթ դպրոցում …

10.03.2021թ. Ֆիզմաթ դպրուցում տեղի ունեցավ <Հայաստան ասելիս…> վերնագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված էր <Ճանաչել Հայաստանը> թեմային, որտեղ հեղինակը՝ Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուչուհի Աստղիկ Ղազարյանը, փորձել էր իր լուսանկարների միջոցով  ներկայացնել Հայաստանի հրաշալի բնությունը և գեղատեսիլ վայրերը: