Category Archives: Նորություններ
29.04.2022 — 8բ դասարանը բեմադրեց <Գնա մեռի, արի սիրեմ> պիեսը..
Ապրիլի 29-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8բ դասարանը (դասղեկ՝ Աղավնի Սարգսյան) բեմադրեց <Գնա մեռի, արի սիրեմ> պիեսը:
Միջոցառման հյուրերն էին՝
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Աշոտ Շահբազյանը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Սանթրոսյանը և արտիստ Սիփան Զադոյանը:
06.12.2021-Հանուն հայրենիքի նահատակված Ֆիզմաթ և Ուսում դպրոցների սաների հիշատակի հուշարձան-խաչքարի բացումը․․․
Այսօր ժամը 13:00-ին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի նահատակված Ֆիզմաթ և Ուսում դպրոցների սաների հիշատակի հուշարձան-խաչքարի բացման արարողությունը, որին ներկա էին հերոսների հարազատները, դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:
Հուշարձան-խաչքարի բացումը իրականացրեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և գնդապետ Հովհաննես Ավագյանի այրին։ Տեղի ունեցավ հուշաքարի օծման արարողություն մեր հերոսների հարազատների հետ։
06.05.2021թ-Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ Հրաձգարանի բացումը․․․
06.05.2021թ․ Ֆիզմաթ դպրոցի Հրաձգարանի բացման արարողությունը կատարեցին Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը և Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և շատ հյուրեր`
- Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյան,
- Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյան,
- Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյան,
- ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ, գնդապետ Արեն Սարգսյան,
- Գնդապետ Արմեն Հայրապետյան։
Դպրոցի պուրակում ֆիզմաթցիները տնկեցին եղևնի և տեղադրվեց հուշաքար՝ նվիրված Հայրենիքի համար զոհված ֆիզմաթցիների հիշատակին։
22-28.03.2021 — Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Վորոնեժում կայացած «Ռոբոարտ-2021» մրցույթ-փառատոնից
10.03.2021 — <Հայաստան ասելիս...> ցուցահանդեսի բացումը Ֆիզմաթ դպրոցում …
10.03.2021թ. Ֆիզմաթ դպրուցում տեղի ունեցավ <Հայաստան ասելիս…> վերնագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված էր <Ճանաչել Հայաստանը> թեմային, որտեղ հեղինակը՝ Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուչուհի Աստղիկ Ղազարյանը, փորձել էր իր լուսանկարների միջոցով ներկայացնել Հայաստանի հրաշալի բնությունը և գեղատեսիլ վայրերը:
02.10.2019 — Աստղագիտության միջազգային օլիմպիադայի թիմի այցը ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիա…
Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հյուրընկալվեցին «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադային (Հունգարիայի` Կեսթհեյ) մասնակցած Հայաստանի թիմը, թիմի ղեկավարներ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը և Վարդգես Մամբրեյանը, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ողջունեցին աշակերտներին իրենց ձեռքբերումների և Հայաստանը միջազգային հարթակում լավ ներկայացնելու համար: Նրանց ոգևորելու և գիտելիքներն ամրապնդելու համար թիմի մասնակիցներին նվիրեցին մասնագիտական գրքեր:
Նշենք, որ օլիմպիադային ներկայացել էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 5 դպրոցականներից կազմված թիմը: Արդյունքում մեր դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալ էին նվաճել Դավիթ Զոհրաբյանը (12-րդ դասարան), Կարեն Բաղդասարյանը (11-րդ դասարան): Բրոնզե մեդալի էին արժանացել Եվա Հունանյանը (11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (11-րդ դասարան), Քրիստինե Գրիգորյանը (12-րդ դասարան): Օլիմպիադայի ընթացքում անցկացվել էր նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես էին եկել տարբեր թիմերի կազմում: Թիմը, որում հանդես էր եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել էր առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:

























































