25.02.2026-Ֆիզմաթ դպրոց այցելեց փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը..

Այսօր  Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ մասնագիտացված դպրոց հյուրնկալվեց Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն և Աշխարհի կրկնակի գավաթակիր Սարգիս  Ստեփանյանը:
 Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների կողմից  Սարգիս  Ստեփանյանը արժանացավ անկեղծ ու ջերմ ընդունելության։Խոնարհումով ու լռությամբ  Ս.Տեփանյանը 7ա և 7բ դասարանների աշակերտների հետ հարգանքի տուրք մատուցեց մեր նահատակների հիշատակի առաջ։ Դպրոցի հանդիսությունների դահլիճում ջերմ հանդիպումը շարունակվեց  և  Ս.Տեփանյանը պատմեց և ներկայացրեց հետաքրքիր պատմություններ աշակերտների տված հարցադրումների շրջանակներում:

19.02.2026-Կնքվեց եռակողմ համագործակցություն ֆիզմաթ դպրոցի հետ..

Շարունակում ենք աջակցել ապագա մաթեմատիկոսներին

📐
Telcell-ը, որպես @koreez.am կրթական ծրագրի ռազմավարական գործընկեր, այս տարի ևս կնքեց եռակողմ համագործակցություն @koreez.am կրթական ծրագրի և ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի հետ:
Ի դեպ, Koreez-Telcell-Physmath մաթեմատիկական մրցույթն այս տարի մեկնարկում է ընդլայնված հնարավորություններով՝ 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար:
Դե իսկ մասնակցության վճարումները հարմար կատարելու հնարավորությունը շարունակելու է ընձեռել Telcell Wallet-ը:

17.01.2026-2 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Ժաուտիկովյան միջ. 22-րդ օլիմպիադայից

🎉 Ուրախ ենք հայտնել, որ Ֆիզմաթի սովորողները 11 մեդալ են նվաճել Ալմաթիում հունվարի 10-15-ը կայացած Ժաուտիկովյան օլիմպիադայում։
🏅 Մեդալակիրներն են՝
📐 Մաթեմատիկա
🥇 Սարգիս Առաքելյան /ոսկե մեդալ/
🥇 Արսեն Մակարյան /ոսկե մեդալ/
🥈 Արման Ասատրյան /արծաթե մեդալ/
🥉 Նարե Սմբատյան /բրոնզե մեդալ/
🥉 Գրիգոր Սամվելյան /բրոնզե մեդալ/
⚛️ Ֆիզիկա
🥉 Գոռ Հովսեփյան /բրոնզե մեդալ/
🥉 Դավիթ Սահակյան /բրոնզե մեդալ/
💻 Ինֆորմատիկա
🥉 Տիգրան Մացակյան /բրոնզե մեդալ/
🥉 Վահան Աբրահամյան /բրոնզե մեդալ/
🥉 Մակար Դիլանյան /բրոնզե մեդալ/
🥉 Վահագն Գյոզալյան /բրոնզե մեդալ/
🌍 Այս տարի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցում էին 16 երկրների շուրջ 60 թիմեր և անկախ մասնակիցներ՝ ընդհանուր առմամբ մոտ 700 աշակերտ։
👏 Շնորհավորում ենք բոլորին։

Ֆիզմաթ դպրոցը տոնում է իր 60-րդ հոբելյանը

2025թ-ին լրացավ Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի հիմնադրման 60-րդ ամյակը: Դպրոցը կրկին մեծ շուքով նշեց տարելիցը և Հոբելյանական միջոցառմանը ներկա գտնվեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նաև Ֆիզմաթ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, մանկավարժական կազմը, աշակերտները և հրավիրյալ հյուրերը:
Ֆիզմաթ դպրոցը շարունակելու է իր կարևոր առաքելությունը՝ կրթելով և դաստիարակելով նորանոր աշակերտների, որոնք անկասկած կդառնան մեր երկրի գիտական ու տեխնոլոգիական զարգացման ապագա հիմնասյուները։

Սիրելի ուսուցիչներ

Ուսուցչի տոնի գեղեցիկ առիթով, իմ շնորհավորանքներն եմ հայտնում Ձեզ և մաղթում առողջություն, հոգեկան խաղաղություն, ստեղծագործ ոգի և անվերջ սեր ձեր կարևոր գործում:
Հարգանքն առ ուսուցիչ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող, առ հայրենիք, քանի որ ուսուցչի կերպարը՝ իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, հավասարազոր է արժեքներից բարձրագույնին
Տնօրենություն

Ֆիզմաթցիների հաջողությունները 2025թ-ի Միջազգային օլիմպիադաներում

Միջազգային օլիմպիադաներ - 2025թ․

Աստղագիտության միջազգային օլիմպիադա

20-27.09․2025թ․(Ռուսաստան, ք.Սոչի) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Հասրաթյան Գոռ-2025թ.շրջանավարտ - ոսկե մեդալ,
  2. Մարգարյան Նատալի- 12-րդ դասարան - ոսկե մեդալ,
  3. Շիրոյան Ռուզաննա - 12-րդ դասարան - ոսկե մեդալ,
  4. Բագրատյան Բագրատ- 12-րդ դասարան - արծաթե մեդալ,
  5. Գալստյան Անահիտ- 12-րդ դասարան - արծաթե մեդալ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ 66-րդ միջազգային օլիմպիադա

10-20.07․2025թ․(Ավստրալիա) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Առաքելյան Սարգիս - 10-րդ դաս․ – բրոնզե մեդալ,
  2. Եգորյան Ծովակ – 12-րդ դաս․ – բրոնզե մեդալ,
  3. Ղազարյան Ալեն – 12-րդ դաս․ – գովասանագիր,
  4. Գալստյան Միքայել – 12-րդ դաս․ – գովասանագիր,
  5. Մակարյան Արսեն – 11-րդ դաս․ – գովասանագիր

ՖԻԶԻԿԱՅԻ 55-րդ միջազգային օլիմպիադա

17-25.07․2025թ․(Ֆրանսիա) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Գալստյան Նարեկ – 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
  2. Մելքոնյան Վահե – 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
  3. Հայրապետյան Դավիթ – 12-րդ դասարան – գովասանագիր,
  4. Պողոսյան Սմբատ – 12-րդ դասարան – առանց մրցանակի

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ 18-րդ միջազգային օլիմպիադա

11-21.08․2025թ․(Հնդկաստան) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Մուշեղյան Էմիլ - 12-րդ դասարան – արծաթե մեդալ,
  2. Հասրաթյան Գոռ – 12-րդ դասարան – արծաթե մեդալ,
  3. Գալստյան Նարեկ – 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
  4. Մկրտչյան Վահե – 12-րդ դասարան - գովասանագիր,
  5. Մարգարյան Նատալի –11-րդ դասարան - գովասանագիր

Ինֆորմատիկայի 37-րդ միջազգային օլիմպիադա

27․07-03.08․2025թ․(Բոլիվիա։) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Եգորյան Ծովակ – 12-րդ դասարան - բրոնզե մեդալ,
  2. Խաչատրյան Մարտին – 12-րդ դասարան - բրոնզե մեդալ,
  3. Մացակյան Տիգրան - 10-րդ դասարան - բրոնզե մեդալ։

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 36-րդ միջազգային օլիմպիադա

20․07-27.08․2025թ․(Ֆիլիպիններ) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Գալստյան Արեգ – 11-րդ դասարան – բրոնզե մեդալ

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ օլիմպիադա

14-20.07․2025թ․(Գերմանիա) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Պրազյան Արփի - 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
  2. Կարապետյան Էմմա – 12-րդ դասարան - առանց մրցանակի։

Աշխարհագրության միջազգային 1-ին բաց օլիմպիադա

20-23.06․2025թ․(Ռուսաստան) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Խաչատրյան Սամվել – 10-րդ դասարան – բրոնզե մեդալ

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Ասիայի և Խաղաղ Օվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի
միջազգային 19-րդ օլիմպիադա

17-18.05․2025թ․(Ուզբեկստան) - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Եգորյան Ծովակ – 12-րդ դասարան, արծաթե մեդալ,
  2. Խաչատրյան Մարտին – 12-րդ դասարան, բրոնզե մեդալ,
  3. Մացակյան Տիգրան – 10-րդ դասարան, բրոնզե մեդալ,
  4. Քալաշյան Մհեր –  12-րդ դասարան,
  5. Աբրահամյան Վահան – 11-րդ դասարան

Միջազգային Ժաուտիկովյան 21-րդ օլիմպիադա  (Ղազախստան)

13-17.01․2025թ․ - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մեր դպրոցը ունենալով 14 մասնակից (6 մաթեմատիկա, 4 ֆիզիկա, 4 ինֆորմատիկա) արժանացավ 11 մեդալի՝ 2 ոսկի, 6 արծաթ, 3 բրոնզ:
Թիմի ղեկավարներ․
1. Ասատրյան Գուրգեն – մաթեմատիկայի ուսուցիչ
2. Գրիգորյան Սուրեն- մաթեմատիկայի ուսուցիչ,
3. Կուրղինյան Բիլոր- ֆիզիկայի խմբակի ղեկավար։
Մասնակիցներ․
  1.  Գալստյան Միքայել- 12-րդ դասարան, մաթեմատիկա - ոսկե մեդալ
  2.  Առաքելյան Սարգիս- 10-րդ դասարան, մաթեմատիկա - ոսկե մեդալ
  3.  Ղազարյան Ալեն- 12-րդ դասարան, մաթեմատիկա - արծաթե մեդալ
  4.  Ասատրյան Արման- 11-րդ դասարան, մաթեմատիկա - արծաթե մեդալ
  5.  Մակարյան Արսեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա - արծաթե մեդալ
  6.  Հասրաթյան Գոռ – 12-րդ դասարան, ֆիզիկա - արծաթե մեդալ
  7.  Քալաշյան Մհեր- 12-րդ դասարան, ինֆորմատիկա - արծաթե մեդալ
  8.  Խաչատրյան Մարտին- 12-րդ դասարան, ինֆորմատիկա - արծաթե մեդալ
  9.  Պողոսյան Սմբատ- 12-րդ դասարան, ֆիզիկա - բրոնզե մեդալ
  10.  Եգորյան Ծովակ- 12-րդ դաս ինֆորմատիկա - բրոնզե մեդալ
  11. Եղիազարյան Միքայել - 11-րդ դասարան, մաթեմատիկա - բրոնզե մեդալ
  12.  Գալստյան Նարեկ – 12-րդ դասարան, ֆիզիկա
  13. Հայրապետյան Դավիթ -12-րդ դասարան, ֆիզիկա
  14. Աբրահամյան Վահան- 11-րդ դասարան, ինֆորմատիկա

23․05․2025- <Վերջին զանգը> Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում

Այսօր Ֆիզմաթ դպրոցում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Վերջին զանգի կապակցությամբ:

Ֆիզմաթ դպրոցի տնօրինություն

30․04․2025թ — 7գ դասարանը ներկայացրեց միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետին․․

Ֆիզմաթ դպրոցի 7գ դասարանի կողմից (դասղեկ՝ Անուշ Հակոբյան) Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետին:

17.04.2025 -Ամենամյա միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային․․

Ամեն տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով Ֆիզմաթ դպրոցը մասնակցում է մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ծրագրերին :
Ապրիլի 17–ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված Ֆրանկոֆոնիային, որը կազմակերպել էր ֆրանսերենի ուսուցչուհի Մարիետա Հարությունյանը։

16.04.2025 — Կոսովոյում Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայից աղջիկները վերադարձան բրոնզե մեդալներով․․

11-17․04․2025թ․ Կոսովոյում անցկացվեց Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադան։
Օլիմպիադային առաջին անգամ մասնակցեց Հայաստանի թիմը։ Մեր աղջիկները փայլուն հանդես եկան և թիմի բոլոր անդամները նվաճեցին բրոնզե մեդալներ.
Նարե Սմբատյան, ֆիզմաթ դպրոց,
Մանե Երիցյան, ֆիզմաթ դպրոց,
Արփի Պրազյան, ֆիզմաթ դպրոց,
Քրիստինա Հայրապետյան, «Քվանտ» վարժարան։
Թիմը ղեկավարեցին Նարեկ Մկրտումյանն ու  Վաչագան Դիլանյանը։
Շնորհավոր բոլորի՛ս։